ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ի դերը նոր Հայաստանում. նոր գործառույթներ, նոր հեռանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր Հայաստանում փոխվելու են ոչ միայն օրենքները, երկրի քաղաքական ղեկավարությունը, իշխանություն-հասարակություն հարաբերությունները, այլ նաև նորովի են ներկայանալու քաղաքական ուժերը:Ստեղծված իրավիճակում բոլոր ուժերը հնարավորություն ունեն վերագնահատել իրենց տեղն ու դերը նոր իրողությունում, դիրքավորվել իշխանություն – հասարակություն հարաբերությունների նոր կոնտեքստում և մյուս քաղաքական ուժերի հետ հարաբերություններում:

 
 

Ի դեպ հանուն արդարությայն պետք է նշել, որ եթե մյուս քաղաքական ուժերը նոր պետք է սկսեն կամ նոր են սկսելու այդ գործընթացը, ապա ԲՀԿ-ի դեպքում դա կրում է ավելի վաղեմի բնույթ, այսինքն ԲՀԿ—ի վերարժևորման, սեփական դերի և նշանակության վերանգահատման, սեփական ռեսուրսների վերահաշվարկի պրոցեսները սկսել էին դեռ «հին» Հայաստանում, երբ թվում էր, թե առաջաիկյում որևէ փոփխոություն չի լինելու, լճացած և ճահճացած իրավիճակը շարունակվելու է ամենաքիչը ևս 5 տարի կամ գուցե ավել, հետևաբար ներքին փոփոխության կամ վերագնահատման խնդիր կամ կարիք ոչ մի ուժ, այդ թվում և ԲՀԿ-ն չուներ:

Այսպես, պետք է հիշել, որ դեռ փետրվար ամսին «Ծառուկյան» դաշինքն առաջարկեց ամբողջությամբ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Փետրվարին դա թվում էր անիմաստ բան, այնինչ հիմա ամբողջ երկիրը, իշխանությունն ու ողջ քաղաքական դաշտը կենտրոնացած է Ընտրական օրենսգրքի փոփոխության վրա: Հիմա արվում է այն, ինչը ԲՀԿ—ն առաջարկում էր ամիսներ առաջ, այն ժամանակ, երբ թավշյա հեղափոխությունը ծիծաղելի հեքիաթ կթվար բոլորին: Իհարկե այն ժամանակ ոչ մի ուժ չմիացավ ԲՀԿ-ին և ԲՀԿ-ն մնաց մենակ իր առաջարկ-նախաձեռնության մեջ:

ԲՀԿ ավելի վաղ սկսել էր նաև ինքնամաքրման գործընթաց, կուսակցության քաղաքական թևն ավելի մեծաթիվ ու ծանրակշիռ դարձնելու առումով: Եթե նախորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ-ի խմբակցությունոմ ավելի մեծ թիվ էին կազմում գործարարները և ոչ քաղաքական դեմքերը, ապա ներկայիս խմբակցության մեջ քաղաքական թևը ավելի ծանրակշիռ ներկայություն ունի, ընդ որում հենց «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում են ներկայացված ԱԺ-ում հնչած ելույթների մոնիտորինգի արդյունքներով ամենաակտիվը ճանաչված պատգամավորներից շատերը: Անգամ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր Կառավարություն էր ձևավորվում, ԲՀԿ խմբակցության քաղաքական թևից որևէ ներկայացուցիչ չգնաց գործադիր, որպեսզի քաղաքական թևն իր քանակն ու ծանրակշիռ ներկայությունը խմբակցությունում չնվազեցնի: Դաշինքը ձգտեց հնարավորինս պահպանել ու անձեռնմխելի դարձնել ցուցակում քաղաքական թևը ներկայացնող գործիչներին, ովքեր հիմա ԱԺ-ում են:

 
 

Նոր Ընտարկաան օրենսգրքի ընդունումից հետո ԲՀԿ-ն պետք է «ձայն բերող» անձանց ամբողջությամբ բացառի իր շարքերից, քաղաքական թևի անդամներին դարձնելով ցուցակի ամբողջական ներկայացուցիչներ:

Շատ է շահարկվում նախկին իշխանությունների օրոք ԲՀԿ-ի բուֆեր լինելու հանգամանքը: ԲՀԿ-ն պայքարել է ընտրություններում, ստացել քվեներ և ՀՀ Ազգային ժողովում երկրորդ քաղաքական ուժն է հանդիսանում: Թե այս հանգամանքը ով ինչպես կմեկնաբանի, իրենց խնդիրն է: Հասկանալի է, որ իշխանական վերլուծաբանները, որոնց ձեռամբ է շրջանառության մեջ դրվել ԲՀԿ-ի՝ բուֆեր լինելու գործոնը, շրջանառել են դա որոշակի հաշվարկներից ելնելով: Ինչևէ հին իշխանությունն ու հին իրավիճակում տարբեր քաղաքական ուժերի դերակատարումը այլևս անցյալում է: Նոր իրղությունները թելադրում են նոր խաղի կանոներ, նոր սկզբունքներ, ու հետարքիքր է թե դրանում ինչեպս է դիրքավորվելու ԲՀԿ-ն ու ինչ հիմնական գործառույթ է վերցնելու իր վրա:
Նոր Հայատսանում ԲՀԿ-ի հիմնական գործառույթը պետք է լինի իշխանության և հասարակության, ավելի կոնկրետ, մարզերում բնակվող հասարակության միջև կապող օղակի ու տրամադրությունների փոխանցման խողովակի դերակատարումն ու գործառույթը: Հայտնի փաստ է, որ իշխանությունը միշտ կտրվում է ժողովրդից, ու կուսակցությունը նաև այն միջոցն է, որով գործում է իշխանություն –հասարակություն կապը, երկու ուղղություններով: Լինելով մասսայական կուսակցություն, ունենալով բոլոր մարզերում ներկայացվածություն ու մշտապես կապի մեջ լինելով մարզերի բնակիչների հետ, ԲՀԿ-ն կարողէ դառնալ այն հիմնական ինֆորացիոն ուղին, որով արդյունավետ աշխատելու է իշխանություն - հասարակություն կապը: 

Երկրորդ, ԲՀԿ-ն կարող է դառնալ պետության քաղաքական դաշտի և կառավարման համակարգի համար կադրերի մատակարարման հիմնական աղբյուրներից մեկը: Հայտնի է, որ ԲՀԿ-ն առաջինն էր քաղաքական ուժերից որ ուներ քաղաքական դպրոց, որն ի դեպ վերջերս հայտարարվեց վերագործարկվել է: Հատկապես կարևորվելու է ԲՀԿ քաղաքական դպրոցի դերն ու նշանակությունը այս շրջանում, որը կարող է ստանալ ընդհուպ մինչև ոչ ֆորմալ կրթություն տվող կրթական կառույցի նշանակություն:
Եվ վերջապես ԲՀԿ-ն կարող է ստանձնել հանրային և պետական օրակարգ ստեղծող ինտելեկտուալ կենտրոնի դերակատարություն, ստանձնելով պետական և հանրային կարևորության հարցերի մասին շահառու խմբերի հետ մասնագիտական, փորձագիտական քննարկումների և եզրակացությունների հարթակի դեր: Հաշվի առնելով, որ պետական և հանրային կարևորության օրակարգի դերն ու նշանակությունը օրեցօր ավելի է կարևորվելու նոր Հայաստանում, քանի որ խնդիր կա ձևափոխել պետական կառավարման ամբողջ համակարգը, այս հարցը տեսանելի ապագայում ձեռք է բերելու մեծ կարևորություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular