Քրեակատարողական ծառայությունում մասնագիտական դասընթացներ են անցկացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում օպերատիվ աշխատակիցների համար հունիսի 30-ին կազմակերպվել էր դասընթաց՝ համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև ձեռք բերված պայմանավորվածության: Դասընթացը վարեց կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾհանրային կապերի բաժնից:
Բացման խոսքով հանդես եկավ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ով խոսեց օպերատիվ ծառայության կարևորության մասին՝ հատկապես նշելով օպերատիվ ծառայողի մասնագիտական հմտությունների զարգացման անհրաժեշտությունը:
Օպերատիվ բաժինների գործառույթներից խոսեց նաև Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Կամո Շաբոյանը:
Դասընթացի ժամանակ Մ. Սեմերջյանը տեսական հարցերից բացի՝ անդրադարձավ նաև գործնական՝ տեղում կազմակերպվող աշխատանքներին:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ: