ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության բրդուճից մինչև ծաղկային կոմպոզիցիաներ. համահիմնադիրները կայացած են համարում տավուշյան «Հայ բույս-2018» փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քսան մետր երկարությամբ լավաշ, սամիթ, մաղադանոս, ռեհան, համեմ ու պանիր՝ հայկական, լեհական, շվեյցարական: Սեղանի երկու կողմերում մեկանգամյա գոգնոցներով ու ձեռնոցներով խմբված տարբեր տարիքի ու ազգության մարդիկ, որոնց միավորում է խաղաղության բրդուճ պատրաստելու ցանկությունը: Մի քանի տասնյակ ժրաջան ձեռքեր, հաշված րոպեներ, և ընտանիք, կյանք ու խաղաղություն խորհրդանշող բրդուճը պատրաստ է: Այս ամենը մի դրվագ է Տավուշի Ենոքավան համայնքում տեղի ունեցած «Հայ բույս-2018» փառատոնից: Ի դեպ՝ շվեյցարական պանիրը կտրատում և պատրաստողներին էր հրամցնում անձամբ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայ բույս» փառատոնը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված  նախագիծ է, որն անցկացվում է 2015 թվականից: Ամենամյա փառատոնի նպատակներն են՝ ներկայացնել և ժողովրդականացնել Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարևորագույն ռեսուրս, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող, բայց անհայտ բույսերի կիրառման, օգտակարության վերաբերյալ: Փառատոնը ներկայանում է «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք» կարգախոսով: Միջոցառումն ուղեկցվում է ինչպես ճանաչողական, ուսուցողական, այնպես էլ ժամանցային տարբեր միջոցառումներով:

Փառատոնի համահիմնադիրները չորրորդ անգամ անցկացվող միջոցառումը հաջողված են համարում՝ հաշվի առնելով տարեցտարի մասնակիցների և հյուրերի ցուցաբերած ակտիվության աճը: «Փառատոնի հաջողությունը սկսվել է մինչև փառատոնը: Եթե նախորդ տարիներին մենք էինք զանգահարում, ներկայացնում փառատոնը, այս տարի մասնակիցներն ու հյուրերն իրենք էին հետաքրքված մասնակցությամբ։ Մենք շատ ենք գնահատում այն, որ ստեղծել ենք միջոցառում, որը ողջ ընտանիքի համար է»,-ասում է փառատոնի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը՝ հրավիրելով հաջորդ տարվա փառատոնին: Այդ օրն արդեն հստակ է՝ հունիսի 29:

Գայանե Չիբուխչյանն էլ ավելացնում է, որ ամեն տարի աճել է թե մասնակիցների, թե հյուրերի թիվը: Նրա խոսքով՝ մասնակիցները նաև ստեղծարար գաղափարներ են ներկայացրել, թե ինչպես կարելի է օգտագործել Տավուշի հարուստ անտառներում աճող բույսերը, դաշտային ծաղիկները։ Դրա վկայությունն էր նաև այս տարվա նորույթը՝ փառատոնի ընթացքում տեղի ունեցավ ծաղկարվեստի ֆլորիստների մրցույթ:  Ինչ վերաբերում է Խաղաղության բրդուճի պատրաստմանը, Գայանե Չիբուխչյանը նկատում է, երբ սկզբից գաղափարը ներկայացնում էին, շատերը չէին հավատում դրա իրագործմանը, բայց այս տարի դեսպանատներից են մասնակցելու հայտեր ստացել։ «Երբ ներկայացնում էինք Խաղաղության բրդուճի գաղափարը, սկզբում իմաստը չէին հասկանում, բայց այս տարի դեսպանատներ կային, որ իրենք են դիմել, ցանկացել տրամադրել պանիր։ Օրինակ, Լեհաստանի դեսպանն առավոտյան եկավ, չէր կարող մնալ պատրաստման արարողությանը, բայց իրենց կողմից էր մասնակցելու ցանկությունը»,-նշում է Գայանե Չիբուխչյանը:

Գայանե Աղայանն էլ նկատում է՝ այս տարվա փառատոնի հաջողությունն ավելի ընդգծում էր այն, որ հյուրերը շատ ակտիվ էին ու ներգրավված տարբեր միջոցառումներում: «Հյուրեր ունեինք Ռուսաստանից, ովքեր ինքնաբուխ սկսեցին պարել, նրանց միացան մյուսները:  Հյուրերն ակտիվորեն մասնակցում էին տարբեր մրցույթների, բրդուճի պատրաստման արարողությանը: Ովքեր նախորդ տարիներին մասնակցել էին փառատոնին, բոլորի կողմից նշվում էր այս փաստը»,-նշեց փառատոնի համահիմնադիրը:

Փառատոնը հագեցած էր վարպետության դասերով և տարբեր ոլորտներին առնչվող դասախոսություններով՝ բժշկություն, երաժշտություն, արվեստ, թեթև արդյունաբերություն և այլն: Փառատոնի վարպետության այլ դասընթացների ընթացքում մասնակիցները յուրացրեցին փայտե իրերի, բույսերից խաղալիքների և ավանդական հայկական տիկնիկների պատրաստման հմտություններ: Կոմպոզիցիաներ հյուսվեցին բույսերից և ծաղիկներից, որոնցից կազմվեց մեծ պաննո: Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ կենցաղում և կյանքի տարբեր ոլորտներում բույսերի կիրառման առանձնահատկություններին: «Հայ բույս» փառատոնը եզրափակվեց արդեն ավանդական դարձած ենոքավանյան պոլոյով: 
Փառատոնի պատվավոր հյուրերն էին՝ ՀՀ Տավուշի մարզի մարզպետը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը, Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչները և այլք:

Անի Նազարյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular