ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թութ թափ տալու արարողություն, թթի դոշաբ, օղի թորելու վարպետաց դասեր. հուլիսի 7-ին անց է կացվում թթի փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հուլիսի 7-ին տիրելու է թթի բույրը, և զբոսաշրջիկները հնարավորություն են ունենալու համտեսել այն՝ պատրաստված տարբեր ձևերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արենի փառատոն» հիմնադրամի ծրագրերի համակարգող Անի Մավյանը ներկայացրեց Թթի փառատոնի առանձնահատկությունը, նպատակը, նորամուծությունները: Փառատոնը կազմակերպվում է «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից, համակազմակերպիչն է Գորիսի համայնքապետարանը: Միջոցառմանն աջակցում է Զբոսաշրջության պետական կոմիտեն:

Քարահունջ գյուղը՝ թթի փառատոնի անցկացման վայր

Թթի փառատոնը տեղի է ունենալու Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 4 կմ հեռավորությամբ գտնվող Քարահունջ գյուղում հուլիսի 7-ին: Սա ընդհանուր պետական ծրագիր է, որը կոչվում է «Սյունյաց բարիքներ», այդ իսկ պատճառով էլ միջոցառման անցկացման վայրը Սյունիքն է ընտրվել: Երեք տարի անընդմեջ փառատոնն իրականացվել է Գորիս քաղաքում: 2017 թվականին Քարահունջ գյուղում մենք մի հիանալի տարածք ենք գտել, որը շատ հարմար է հենց այդ փառատոնն անցկացնելու համար: Տարածքն ամբողջությամբ կանաչապատ է, և շրջակայքում բազմաթիվ թթի ծառեր կան: Քարահունջ գյուղում թթի օղին հնուց անվանում են «առյուծի կաթ»:

Տեղացիների՝ թթից պատրաստած բարիքները

Քարահունջում տեղացիները թթից պատրաստում են հնարավոր ամեն ինչ՝ դոշաբ, օղի, մուրաբա, չիր և այլն: Հարակից շրջանների բնակիչներն էլ են մասնակցելու և գեղեցիկ ձևավորված տաղավարներում ցուցադրելու իրենց պատրաստածը: Ընթացքում լինելու է նաև ցուցահանդես-վաճառք: Թթից պատրաստվող բարիքներից բացի, կլինեն նաև այլ կերակրատեսակներ, որոնք հատուկ են սյունեցիների խոհանոցին: Կլինի նաև ազգային ուտեստների հյուրասիրություն:

Գորիսը՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք

Երկու օր անընդմեջ՝ փառատոնի ընթացքում, բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու նվիրված Գորիսի՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք լինելուն: Լինելու են մեծ թվով հյուրեր և պատվիրակություններ ԱՊՀ երկրներից: Այս տարի Թթի փառատոնը կլինի եզակի իր տեսակի մեջ:

Թթի փառատոնի միջոցառումները

Փառատոնի ընթացքում լինելու է ազգային երգ ու պար, կազմակերպվելու են տարբեր խաղեր: Միջոցառմանը պարելու է «Արդվին» ազգագրական համույթը, ինչպես նաև կհնչեն Գորիսի ժողգործիքների համույթի կատարումները: Փառատոնի ընթացքում պատրաստվելու է բանջարով հաց, լավաշ է թխվելու, ինչպես նաև ավանդական թանի հյուրասիրություն կլինի՝ կավե ամաններով:

Փառատոնի նորամուծությունները

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես անցկացվելու են տարբեր ազգային խաղեր, սակայն դրանք չեն կրկնվելու: Այս տարի կլինեն չրչմանքի, քարխանա լվանալու արարողություն, շաշկի և շախմատ:

Օտարերկրացի զբոսաշրջիկները

Վերջին երեք տարում ամենաշատ զբոսաշրջիկները եղել են Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից: Եղել են նաև Լեհաստանից, Չինաստանից, Ճապոնիայից:

Քանի որ ժամանակահատվածն էլ համընկնում է տուրիստական սեզոնի հետ, այդ իսկ պատճառով հստակ դժվար կլինի ասել, թե, ընդհանուր առմամբ, որտեղից ավելի շատ կլինեն:

Զբոսաշրջիկներին հետաքրքրող արարողությունները

Փառատոնին մասնակցելու համար տարբեր տուրիստական գործակալություններից զանգահարում են և հետաքրքրվում՝ արդյոք լինելո՞ւ է թութ թափ տալու արարողություն: Անցյալ տարի զբոսաշրջիկներին այդ արարողությունը շատ էր հետաքրքրել, և նրանք ամենաշատը տպավորված են եղել հենց դրանից: Անցյալ տարի Գորիսի թատրոնի դերասանները փոքրիկ բեմադրություն էին կազմակերպել, որտեղ պատմվում էր Քարահունջ գյուղի մի ընտանիքի մասին: Զբոսաշրջիկներին հիմնականում նաև շատ են հետաքրքրում մեր ազգային կերակրատեսակներն ու թթի մուրաբան, և նրանք հաճույքով են մասնակցում դրանց պատրաստման վարպետաց դասերին:

Լիլիթ Դեմուրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular