Բասկետբոլի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ
ՍՊՈՐՏԲասկետբոլի Հայաստանի հավաքականը դուրս եկավ Եվրոբասկետ-2021-ի հաջորդ փուլ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավարտվեց Եվրոբասկետ-2021-ի նախընտրական առաջին փուլը: Խմբային մրցաշարի 3-րդ տուրում Կիպրոսը սեփական հարկի տակ անսպասելիորեն 76:89 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին, Շվեյցարիան էլ հյուրընկալվելիս 83:88 հաշվով զիջեց Սլովակիային:
Այս արդյունքներից հետոՀայաստանի հավաքականը դարձավ ընտրական 1-ին փուլի 2-րդ տեղը գրաված լավագույն ցուցանիշներով ընտրանին և դուրս եկավ հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ ընտրական B ընթախմբում հայ բասկետբոլիստները 2 անգամ հաղթել էին Ալբանիային և նույնքան անգամ զիջել Դանիային:
Ընտրական 2-րդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին: Հայաստանն ընդգրկված է D ենթախմբում, իսկ մրցակիցների անունները հայտնի կդառնան հուլիսի 2-ին: