ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անբարոյականության մեխանիկան գործի են դնում քաղաքական դիվիդենտներ շահելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շահանե Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զազրելի է, երբ ապատեղեկատվության հաշվին ինքնահաստատվող որոշ լրատվական կայքեր ու ֆեյսբուքյան ինքնահռչակ որոշ էջեր շարունակում են զրպարտանքի լուրեր տարածել՝ հանրությանը ներկայացնելով բացահայտ կեղծ տեղեկատվություններ:

 

Բայց առավել անընդունելի է, երբ քաղաքական նկատառումներով շահարկվում են այնպիսի երևույթներ, որոնք բացառապես գտնվում են բարոյական հարթության մեջ ու մնում է կա՛մ ստոր լինել, կա՛մ անբարոյական, որպեսզի վերոնշյալ նկատառումներով շրջանառման մեջ դնես անձնականի ու վշտի հետ կապվող երևույթները:

Այս առումով ավելի խոսուն դեպք, քան Գագիկ Ծառուկյանի՝ Սյունիք կատարած այցի և դրա շուրջ արվող մեկնաբանություններն էին, որոնց միացան նաև մի շարք հնաբնակ պատվեր իրականացնողներ, անհնար է նշել:
Եվ այսպես՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս այցելել էր Սյունիքի մարզ: Այցի նպատակը Մերուժան Սիմոնյանի հոր մահվան տարելիցնին ներկա գտնվելն էր: Այս այցը, սակայն, որոշ էջեր և կայքեր փորձեցին ներկայացնել բոլորովին այլ լույսի ներքո՝ ակնհայտ քաղաքական նպատակներով, որի հիմնական ասելիքը այն էր, իբր Ծառուկյանը ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերել Սյունիքի նորանշանակ մազրպետի նկատմամբ: Ի պատասխան կեղծիքով ողողված այս բոլոր լուրերին՝ պարզապես մի քանի նկատառում անենք:
Նախ՝ սա ոչ պաշտոնական այց էր` Մերժուն Սիմոնյանի վիշտը հարգելու և հիշատակի տարելիցին նրա կողքին գտնվելու համար. և հետևաբար այն բոլոր հիմար խոսակցությունները, թե պետք է քաղաքական ուժի առաջնորդին հենց մարզպետը դիմավորեր, մեղմ, ասած տեղին չէ: 
Հետո՝ այնպիսի երևույթը, ինչի կապակցությամբ Ծառուկյանը գտնվում էր Սյունքիում, քաղաքական դիվիդենտներ շահելու համար կիրարկելը, վերին աստիճանի անբարոյականություն է: Եվ ի վերջո՝ ԲՀԿ-ում ներքին հակասությունների առկայության իմիտացիա ստեղծելու համար սրանք բավականին էժանագին քայլեր են, և նրանց բոլոր ջանքերը ցույց տալու, թե կուսակցություն առաջնորդն արհամարհում է իր իսկ կուսակցություն անդամ համարվող մարզպետին, ուղղակի տապալման են դատապարտված: Շատերին, անշուշտ, հանգիստ չի տալիս ԲՀԿ-ում տիրող համերաշխ մթնոլորտը, բայց այսպիսի «հակաքարոզչությունը» և այս աստիճան անբարոյականությունն անհնար է պատկերացնել՝ ոչ սկզբունք, ոչ արժեք, ոչ գաղափար...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular