ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլոց վիշտը՝ սեփական քաղաքական նկրտումներին հագուրդ տալու միջոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ և նրանց կողմից տարիներ շարունակ կեղեքված սյունեցիները, վերջապես ունեն հնարավորություն ծննդավայրում դրական փոփոխություններ իրականացնելու և արժանապատիվ կյանքով ապրելու համար:

 Սակայն ի զարմանս ստեղծված բարենպաստ իրավիճակի, մարզում կարծես թե հայտնվել է «առնետների» մի խումբ, որոնք փորձում են սեփական շահը վեհ դասել համընդհանուրի շահից և արհեստական լարվածություն գցել մարզային իշխանական մարմինների և հարգված մարդկանց միջև: Ահա և այս համատեքստում էլ օրեր առաջ, ինչ-որ կեղծ ֆեյսբուքյան էջում, կեղծ տեղեկատվություն հրապարակվեց, որի նպատակն էր փչացնել մարզպետի և սյունեցիների կողմից հարգված, նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի հարաբերությունները: Բնականաբար պարզ է, թե որտեղից է փչում այս քամին, անգամ անդրադառնալու կարիք էլ չէր լինի, եթե տվյալ անբարոյականները, փորձ չանեին մարդկանց վիշտը սեփական քաղաքական նկրտումներին հագուրդ տալու միջոց ծառայեցնել: Դեռ սա հերիք չի, լրատվականներից մեկն էլ, այս կեղծ և անբարո գործելաոճին շարունակականություն է հաղորդում և հանդես է գալիս սեփական հրապարակումով, որն ըստ էության նույն ապատեղեկատվություններ էր սակայն ավելի խիտ երանգավորմամբ: Շատ է խոսվել այն մասին, որ անկախ քաղաքական իրավիճակից և պայքարի ձևաչափից, անընդունելի է երբ դրան զուգահեռ նաև անձնական դաշտ է տեղափոխվում այդ պայքարը: Իրականում հունիսի 23-ին Մերուժան Սիմոնյանի հոր մահվան տարելիցն էր և բազմաթիվ մարդիկ, տարբեր ծայրերից ժամանել էին ընտանիքին զորակցություն հայտնելու և վիշտը կիսելու համար, իսկ որոշ ստորներ, այդ ամենը քաջ գիտենալով, փորձում են այդ իրադարձությանը քաղաքական երանգավորում տալ: Չենք էլ ուզում մանրամասնել, թե իրականում ինչպիսի ստերի շարան էր գրված այդ հրապարակման մեջ, որովեհտև դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Դե հիմա ընթերցողը թող ինքը որոշի, թե ինչ անուն տալ «առնետների» այն խմբին, ովքեր սեփական մարզում արհեստական տարաձայնություններ սրելուց բացի, դեռ մի բան էլ նման անբարոյականին վայել քայլի են դիմում: Եվ քանի որ այս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության պարագայում, շատ հեշտ է մարդկանց կեղծ տեղեկատվությամբ ապակողմնորոշելը, մենք կներկայացնենք նա այն ֆեյսբուքյան էջերն ու կայքը, որոնք փորձում են սյունեցիների մեջ կռիվ գցել և ինչ-որ խմբակային, նեղ անձնական շահ առաջ տանել: Չի ստացվելու տարանջատել սյունեցուն սյունեցուց, իսկ նմանատիպ անմակարդակ և էժանագին գործելաոճն ու գործիքակազմը արդեն իսկ սպառել է իրեն, դրանով այլևս ցանկալի արդյունքի հասնել հնարավոր չի լինելու:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular