Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հեռացավ «Բանանցից»
ՍՊՈՐՏԱվարտվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի և կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի միջև պայմանագրի ժամկետը, նոր համաձայնագիր չի ստորագրվել և ֆուտբոլիստն ավարտում է իր ելույթները «Բանանցի» կազմում, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նախորդ մրցաշրջանում Ռումյան Հովսեփյանը «Բանանցի» կազմում մասնակցել էր 28 խաղի և դարձել է 8 գոլի հեղինակ:
«Բանանցից» հայտնում են նաև, որ առաջիկա մրցաշրջանի ընթացքում թիմի կազմում հանդես կգա 20-ամյա ֆուտբոլիստ Ալբերտ Արզումանյանը:
Նա հանդիսանում է ռուսական «Արմավիր» ակումբի ֆուտբոլիստ և «Բանանցում» հանդես կգա վարձակալական հիմունքներով:
20-ամյա հայ ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում և հանդիսանում է այդ երկրի քաղաքացի:
Արզումանյանն Արմավիր քաղաքի մանկապատանեկան դպրոցի սան է, հանդես է եկել Նովոկուբանսկի «Բիոլոգի» կազմում, իսկ 2017-ից «Արմավիր» ակումբի ֆուտբոլիստ է: