ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսին Ընտրական օրենսգրքում փոփոխությունները դեռ պատրաստ չեն լինի. Միրզոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համամասնական ընտրակարգի ընտրությունը պայմանավորված է 2018թ. Հայաստանի առկա նպաստավոր եւ անբարենպաստ հանգամանքների վերլուծությամբ։ Այդ մասին այսօր՝ հունիսի 28–ին, ասուլիսին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ, ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Հիմա, իհարկե, իդեալական կլիներ, որ մի համամասնական ցուցակ լիներ, բայց քաղաքացին կարողանար այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով»,– ասաց նա, նշելով, որ հուլիսի կեսերին արդեն փոփոխված եւ ընդունված Ընտրական օրենսգիրքը պատրաստ չի լինի։

«Լավ է, թե՝ վատ, բայց Հայաստանը տարածքային առումով ունի միապաղաղ հասարակություն, մենք բաժանված չենք էթնիկ, կրոնական եւ լեզվական առումներով, ի տարբերություն բազմաթիվ երկրների»,– հավելեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանը

Իոնիսյանի խոսքով՝  համամասնական ընտրակարգի վերաբերյալ որոշում կայացնելիս, ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, նախ՝ ամենաժողովրդավարական 40 երկրներում անցողիկ շեմը. «Այդտեղ անցողիկ միջին շեմի ցուցանիշը 3.9 տոկոսն է եւ վերջին 10-15 տարում այն երկրներում որտեղ շեմն իջեցված է ընտրական գործընդացում դրական փոփոխություններ են արձանագրվել»։

Ինչ վերաբերում է, թե ինչ տեսք է ունենալու քվեաթերթիկը, եթե առաջարկվող համամասնական ընտրակարգը հաստատվի, ապա, ըստ Իոնիսյանի, ընտրողը ստանալու է քվեաթերթիկներ, որոնց քանակը համապատասխանելու է կուսակցությունների եւ դաշինքների թվին եւ մեկ ծրար, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ. «Քվեախցիկում ընդամենն այդ քվեաթերթիկներից մեկը՝ իր նախընտրած քաղաքական ուժի անվանումով կդնի ծրարի մեջ։ Սա է լինելու ընտրողի միակ գործողությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular