Բակո Սահակայնն ու Շավարշ Քոչարյանը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: