ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիլիջանի բնակիչը կրակել էր եղբոր կնոջ վրա. Ոստիկանները որոնում են կասկածյալին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Դիլիջանի բնակչուհի Գ.Կոխլիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Առերեւույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2016 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 12:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ քրոջ ամուսնու եղբայրը կրակել է քրոջ՝ Գ.Կոխլիկյանի ուղղությամբ, եւ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի տներից մեկի բակում Դիլիջանի բնակիչ, 44-ամյա Վ.Եսայանն իր մոտ պահվող հրազենով կրակել է իր եղբոր կնոջ՝ 36-ամյա Գ.Կոխլիկյանի ուղղությամբ՝ պատճառելով մեջքի աջ գոտկային շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ եւ հրազենով դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2016 թվականի օգոստոսի 06-ին Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2016 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացվել Դիլիջանի 44-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular