ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը համոզմունք են հայտնել, որ երկու քաղաքների փոխգործակցությունը կշարունակի ամրապնդվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացման շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով Սանկտ Պետերբուրգի պատվիրակության հերթական այցը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ բազմակողմ և բազմոլորտ փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և փոխգործակցության ամրապնդման ու խորացման պատրաստակամության համար` Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան էլ իր հերթին վստահեցրել է, որ այդ պատրաստակամությունը փոխադարձ է: Առիթն օգտագործելով Աննա Միտյանինան Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմ ողջույններն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև այսօր առկա սերտ փոխգործակցությունն, անշուշտ, պայմանավորված է նաև երկու քաղաքների ղեկավարների անկեղծ ու անշահախնդիր բարեկամությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրել է փոխադարձաբար իր ջերմ ողջույնները փոխանցել նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում Սանկտ Պետերբուրգի կառավարության հետ սերտ փոխգործակցությունն ու իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու նոր ծրագրերի նախաձեռնմանը և կյանքի կոչմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular