ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիլիթ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանիի հետ։ Նորանշանակ Սանգվինին և ԲՀԿ նախագահը քննարկեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն է հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և զարգացումը։ Դեսպանը բարձր գնահատեց ԲՀԿ նախագահի՝ մի շարք ոլորտներում գրանցած հաջողությունները, որոնք ներդրվել են ի նպաստ Հայաստանի զարգացմանը։

Հայաստանյան նոր իրողության պայմաններում դեսպանը հայ-հնդկական հարաբերությունների զարգազման նոր հեռանկարներ է տեսնում, որոնց իրագործման համար ծրագրերի կազմումը չի ուշանա։

Իսկ Գագիկ Ծառուկյանը իր հերթին նշեց, որ հայ-հնդկական հարաբերությունները կարող են զարգանալ ամենատարբեր ոլորտներում, սկսած զբոսաշրջությունից մինչև հանքարդյունաբերական ոլորտ։ Ընդգծելով, որ երկու բարեկամ երկրների հարաբերությունները մշտապես իր ուշադրության կենտրոնում են եղել և նախորդ տարիներին պաշտոնավարած դեսպանների հետ հանդիպումներն իրենց անմիջական ու դրական ազդեցությունն են ունեցել մի շարք ոլորտներում։

Միևնույն ժամանակ կողմեր փաստեցին, որ երկկողմ հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որը պետք է մաքսիմալ արդյունավետ իրականացնել։ Զրույցի ընթացքում ԲՀԿ նախագահը հայտնեց որ առաջիկայում նախատեսում է ապրանքաշրջանառության ավելացում երկու երկրների միջև և այդ ծրագիրը կյանքի կոչելու համար արդեն իսկ Հայաստան է հրավիրել ավելի քան հարյուր քառասուն հնդիկ գործարարների, ովքեր տարբեր ոլորտներում գրանցել են հաջողություններ։ Հայաստանում բիզնեսի զարգացման համար ԲՀԿ նախագահը պատրաստակամ է օգնելու, տարածքի և ամենատարբեր պայմանների ապահովմամբ։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը մշտապես հետաքրքրված լինելով Հայաստանի տնտեսության զարգացմամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իր վայելած վստահության, սիրո ու ծավալած գործունեության շնորհիվ կարողանում է Հայաստան հրավիրել մի շարք ոլորտներում իրենց ուրույն դիրքն ունեցող գործարարների, ովքեր իրենց ներդրումներով կարող եմ զարգացնել բիզնես միջավայրը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular