ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենետիկի հանձնաժողովը տվեց իր «դաբրոն». գնդակը իշխանությունների դաշտում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին հայաստանյան լրատվական դաշտը լցված է տարատեսակ բացահայտումների մասին տեսանյութերով ու լրատվությամբ: Այս գործընթացները բնականաբար դրականորեն են ընդունվում հասարակության կողմից, սա նույնպես նորմալ է, քանի որ մենք ականատես ենք լինում տարիների թալանի և կողոպուտի բացահայտումների փաստերին: Սակայն նոր իշխանության գործունեության ոչ պակաս գլոբալ խնդիրներից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Ինչպես գիտենք, ներկայումս կա համապատասխան հանձնախումբ, որը զբաղված է այդ փոփոխությունների նախապատրաստմամբ: Միևնույն ժամանակ, ինչպես կարելի է եզրակացնել մամուլի մի շարք հրապարակումներից, Վենետիկի հանձնաժողովը նույնպես ակտիվորեն ներգրավվում է այս գործընթացներում: Ի դեպ, այս առումով հարկ է նշել, որ հայկական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոն նշեց, թե Վենետիկի հանձնաժողովը ժամանակային առումով որևէ սահմանափակում կամ սահմանաչափի խնդիր չի տեսնում:

Այս հայտարարությունը, կարելի է ասել, ելակետային է դառնում՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Մինչ այս մի շարք փորձագետներ նշում են, թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում պետք չէ շտապել, նույն Վենետիկի հանձնաժողովը մինչ այս հակված էր, որպեսզի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ տեղի չունենան: Սակայն քանի որ Հայաստանում առկա իրավիճակը հստակ առանձնահատկություններ ունի, ապա այս դեպքում արդեն նման ժամանակային սահմանները այլևս նպատակահարմար չեն:

Այս հանգամանքներին զուգահեռ՝ հետաքրքիր է դառնում հայաստանյան քաղաքական շրջանակների դիրքորոշումը ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ հստակ պատկերացում այս խնդրի շուրջ չկա: Մի կողմից՝ սա բնական է, քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ներկայումս առաջնային է, սակայն մյուս կողմից հայաստանյան քաղաքական իրականության մեջ հաստատված վիճակը գրեթե տրամաբանական չէ, ուստի այն ռացիոնալ դաշտ բերելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրատապություն են: Սա թերևս գիտակցում է նաև իշխանությունը, որը փաստացի լուրջ խնդիր ունի Խորհրդարանում, բացի այս, չնայած ներկա իշխանությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ Փաշինյանը, ունի հասարակության ճնշող մեծամասնության անվերապահ վստահությունը, այնուամենայնիվ, այդ վստահությունը դեռևս արտահայտված չէ Ազգային ժողովում:

Մյուս կողմից, օրերս արտահերթ ընտրությունների կապակցությամբ առաջին փոխվարչապետը հայտարարեց, որ հարկավոր են հավասար պայմաններ և բոլոր կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան նախապատրաստվելու համար: Առաջին հայացքից սա նորմալ է, սակայն մյուս կողմից բաց է մնում այն հարցը, թե ինչ ժամանակային ընդգրկում կարող է ունենալ այս կամ այն կուսակցության նախապատրաստական աշխատանքը: Արդյոք դա մեկ տարի՞ է, ինչի մասին քանիցս խոսել են նոր իշխանությունները, թե՞ մեկ տարուց պակաս կամ էլ, ընդհանրապես, ասենք 4 տարի՝ երբ արդեն ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթականը: Այս դեպքում արդեն կարելի կլինի չշտապել, հանգիստ պաշտոնավարել, երկիր կառավարել, հեղափոխության մասին էլ կամաց–կամաց մոռանալ: Իհարկե, հուսով ենք, որ ներկա իշխանությունը նման մոտեցում չունի այս հարցին:

 

Վերջապես, ևս մեկ նկատառում, եթե նախապատրաստվել նշանակում է մի քանի ամիս կամ առավելագույնը մեկ տարի, ապա կարող ենք արձանագրել, որ հենց այստեղ է հայաստանյան քաղաքական դաշտի ամբողջ ողբերգությունը, քանի որ մեր քաղաքական ուժերը սովորել են ընտրություններին նախապատրաստվել մի քանի ամսում՝ ճոռոմ տեքստեր մշակել, բարձրագոչ հայտարարություններ անել, իսկ ընտրությունների ավարտից հետո՝ մտնել արջաքուն մինչև հաջորդ ընտրական սեզոն: Գուցե նման կուսակցությունները պարզապես պետք չե՞ն մեր երկրին կամ Ազգային ժողովին և եթե սրան գումարենք նաև բազմաչարչար Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները, ապա տրամաբանական կլինի հնարավորինս շուտ անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք էլ կարտահայտեն հայաստանյան հասարակության կամքը:

Աղասի Մարգարյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular