ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիլվա Հակոբյանը կրկին նշանվել է ՖՈՏՈ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ի տեղեկություններով հայտնի և սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը կրկին նշանվել է։ Նրա ընտրյալը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքից է։ Մեզ հաջողվել է պարզել նաև, որ երիտասարդը տուրիստական ընկերության աշխատակից է։

Տեղեկությունը Սիլվայի կողմից հաստատելու համար փորձեցինք կապ հաստատել նրա հետ։ Վերջինիս հեռախոսահամարին պատասխանեց նրա հայրը, ով չցանկացավ մեկնաբանել Սիլվայի անձնական կյանքի մասին որևէ նորություն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին նշանադրված Սիլվան ու պրոդյուսեր Դավիթ Ազարյանը բաժանվել էին այս տարի գարնանը: Երգչուհին հաստատել էր նշանդրեքի մատանին հետ տալու լուրը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular