ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ դեսպանը կանի առավելագույնը հայ-ռուսական հարաբերությունների շարունակականությունն ապահովելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 25-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես NEWS.am–ին հայտնեցին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից,  նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ, նրան մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք։ Նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ռուսական բազմադարյա ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգացման նոր փուլ են թևակոխում, և ընդգծել, որ փոխգործակցության ներուժի առավելագույն օգտագործումը բխում է երկու պետությունների շահերից։

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ տարածքային կառավարման բնագավառը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր հայ-ռուսական հարաբերությունների շարունակականության ապահովման և փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում դրանց նոր թափ և բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։

Բարձր գնահատելով ռազմաքաղաքական, անվտանգային և տնտեսական ինտեգրացիոն կառույցներում հայ-ռուսական սերտ համագործակցությունը՝ Սուրեն Պապիկյանը միաժամանակ ամրագրել է, որ այդ հարաբերությունների հետագա խորացումն ու աշխուժացումը դրական կազդի նաև տարածաշրջանային կայունության և տնտեսական ներուժի ամբողջական իրացման վրա։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև այս շաբաթ Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ համաժողովը խթան կհանդիսանա արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման և ամրապնդման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular