ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է 200 մլն դրամ. նոր բացահայտումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզում խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 մլն դրամ՝ պարարտանյութի բաշխման գործընթացում:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել էր 9 քրեական գործ՝ ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրերի իրականացման շրջանակներում մարզի տարբեր համայնքների հողօգտագործողներին պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ։

Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի ցուցումով նշված 9 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների մեխանիզմը, դրանց առնչություն ունեցած անձանց շրջանակը եւ դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։ Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, առանց մրցույթ կազմակերպելու՝ 2013-2016թթ. ազոտական պարարտանյութի ներկրման գործառույթը տրվել է «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում», իսկ 2014-2016թթ. ֆոսֆորական ու կալիումական պարարտայնութերի ներմուծման գործառույթը՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերություններին։ Վերջիններս, ամեն տարի ստանալով մենաշնորհային դիրք, պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիայի եւ դրամաշնորհի հաշվին զբաղվել են հիշյալ ծրագրերի իրականացմամբ:

Պարզվել է, որ «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն Վրաստանից տոննայի հաշվարկով՝ 1 տոննան 340 ԱՄՆ դոլարով, ձեռք է բերել ազոտական պարարտանյութ, որը պետք է ներմուծվեր 50 կգ-անոց պարկերով։ Իրականում ներմուծված  պարկերն ունեցել են ավելի քիչ ծավալ, սակայն շահառուներին՝ գյուղացիներին, իրացվել են որպես 50 կգ.-անոց  պարկեր եւ արդյունքում, նախնական հաշվարկներով, խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 158.400.000 ՀՀ դրամ գումար։

Չարաշահումների այլ մեխանիզմ է բացահայտվել ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ներկրման եւ բաշխման գործընթացում։ «Հրաշք այգի» ՍՊ ընկերությունը, Չինաստանից եւ Ռուսաստանից ներկրելով նշված երկու տեսակի պարարտանյութերը, 2015 թվականի ծրագրի իրականացման ընթացքում չի իրացրել նախատեսված ամբողջ ծավալը, սակայն նախապես ստացված սուբսիդիայի գումարը 2016 թվականի ծրագրի համար ավելի քիչ է ցույց է տվել, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ, նախնական հաշվարկներով, հափշտակվել է 38.800.000 ՀՀ դրամ գումար:

Ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա՝ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ չարաշահումների հնարավոր այլ դրսեւորումները, դրվագները բացահայտելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular