ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել ՀՀ անվտանգությունը, որպեսզի դուր գանք ինչ-որ մեկին․ Տիգրան Մկրտչյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է հստակ հասկանալ, որ ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փոխեցին երկրի բնականոն կյանքի հունը, վերաբերում են ներքին, ոչ թե արտաքին քաղաքականությանը: Այս մասին «ԷՆ»-ի հետ հարցազրույցում  հայտարարել է Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նրա խոսքով, զանգվածային ցույցերը չունեին որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ, եւ Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին իսկ օրերից հայտարարեց, որ երկրի արտաքին քաղաքականությունը չի ենթարկվի զգալի վերանայման: «Հայաստանն իրականացնում է հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն եւ չի խաղում աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունների վրա, որպեսզի ստանա ինչ-որ մեկի աջակցությունը: Հակառակը, մենք միշտ հանդես ենք գալիս շփման եզրեր գտնելու օգտին: Մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել Հայաստանի անվտանգությունը, որպեսզի դուր գանք կամ դուր չգանք ինչ-որ մեկին: Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկեցությունը, անվտանգությունը եւ արժանապատվությունը վեր են մնացած ամեն ինչից»,-ընդգծել է դեսպանը։

Հարցին՝ համաձայն է նա արդյոք այն մտքի հետ, որ այսօր հայ հասարակության մեջ որոշակի պառակտում է նշմարվում, որն արտահայտվել է «հեղափոխության» ընթացքում, արդյուքնում որոշները կողմորոշվել են դեպի Արեւմուտք, մյուսները՝ Արեւելք, դեսպանը նշել է, որ հայ հասարակության արտաքին քաղաքականության տեսլականի նման բաժանումը սխալ է․ «Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Դա մեծ նշանակություն ունի Հայաստանի եւ ողջ աշխարհի հայերի համար: Միաժամանակ, մեր պետությունը հրաշալի հարաբերություններ ունի ԵՄ եւ ԱՄՆ հետ: Օրինակ, ԱՄՆ հետ մեր հարաբերությունները մենք բնորոշում ենք որպես «բարեկամական գործընկերություն», Ֆրանսիայի հետ հարաբերությունները՝ որպես «առանձնաշնորյալ հարաբերություններ»: Այս բոլոր երեք երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ աշխարհի շատ անկյուններում, գոյություն ունեն հայկական համայնքներ, որոնք Հայաստանի եւ նշյալ երկրների միջեւ հանդես են գալիս որպես ամուր կամուրջ եւ կենդանի թել»։

Դեսպան Մկրտչյանը նաեւ  շեշտել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը. «Դա լինելու է ժամանակակից Հայաստանի պատմության մեջ իր մասշտաբներով խոշորագույն միջազգային միջոցառումը: Մենք նախատեսում ենք ընդունել ավելի քան 80 պատվիրակություն, սպասում ենք տարբեր երկրների բազմաթիվ առաջնորդների, այդ թվում նաեւ՝ Էստոնիայի նախագահին, ինչպես նաեւ բարձրաստիճան հյուրեր Լիտվայից եւ Լատվիայից: Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունի Վրաստանի եւ Իրանի, Մերձավոր Արեւելքի երկրների, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, լատինամերիկյան երկրների հետ: Հայաստանը եւ իր ղեկավարությունը հանդես չի գալիս կողմ կամ դեմ դիրքից, այլ հանդես է գալիս բացառապես Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների եւ ընդհանուր առմամբ հայ ժողովրդի շահերի դիրքերից»,-հավելել է դեսպանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular