ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Grand Chess Tour․ Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

ՍՊՈՐՏ

 

Փարիզում շարունակվում է Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։ Արագ շախմատի 6 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ 9 միավորով առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է։

Արոնյանը հաղթել է Շաքրիյար Մամեդյարովին և  Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել Ուեսլի Սոյի,  Վլադմիր Կրամնիկի, Վիշվանաթան Անանդի և Հիկարու Նակամուրայի հետ։

Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Հիշեցնենք, որ  Grand Chess Tour շարքի Լյովենի փուլում Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էր 20․5 միավոր եւ գրավել էր 5-րդ տեղը։

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular