ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհեստական աժիոտաժը երկար կյանք չունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունե Խանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս ֆեյսբուքյան որոշ օգտատերերի թեթև ձեռքով որոշակի աժիոտաժ առաջացավ ֆեյսբուքում՝ կապված Գագիկ Ծառուկյանի որդու՝ ժամկետային զինծառայությունից իբրև խուսափելու կամ տարկետման իրավունքից օգտվելու տարբերակների հետ։ Մեջ բերվեց հատկապես Նվեր Ծառուկյանի մարամնարզիկ լինելու հանգամանքով պայմանավորված այն դիպվածը, որ Սպորտի ու երիտասարդությանն հարցերի նախարարությունը որոշում է կայացրել Եվրոպայի բազկամարտի առաջնության մրցանակակիրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Եվ քանի որ Նվեր Ծառուկյանը վերոնշյալ առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, նրա անունը ևս ընդգրկված է եղել մարզիկների այս ցուցակում։

 Ահա հենց այս հնագամանքն էլ դարձել այդ աժիոտաժի առիթը, որն այնքան արհետական էր, որ մի քանի պարզաբանումներ ու փաստարկենրի առկայությունը հիմնովին հերքեցին բոլոր անհիմն խոսակցությունները։
Մասնավորապես ամենից խոսուն փաստարկն այն է, որ Ծառուկյանի որդին անվճար հիմունքներով սովորում է ՀՊՏՀ-ում և օրենքով նախատեսված կարգով մինչև ուսման ավարտը՝ 2021 թվականը, ազատված է զորակոչվելուց։ Եվ նա պարզապես չուներ այլևայլ մեթոդների դիմելու որևէ խնդիր։ Իսկ Գագիկ Ծառուկյանը դիմեց նախարարությանը, որպեսզի իր տղայի անունը հանեն մարզիկների այդ ցուցակից։

Սա կարծում եմ՝ բավարար է, որ սին խոսակցությունները դադարեին, որովհետև այս հարցի շուրջ ասելիք պարզապես չի մնում։ Բայց արի ու տես, որ որոշ լրատվականներ շարունակում են անդրադառնալ դրան՝ հիմա էլ հարցին խառնելով վարչապետին և նրա՝ հարցին մասնակցելու շինծու ֆակտորը։

Սա այն սադրանքների շղթայից էր, որ հետևողական կերպով գործի է դրվում Փաշինյանի ու Ծառուկյանի համագործակցությունը խաթարելու համար, բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, այս ուղղությամբ տարվող բոլոր գործընթացները մատնվում են անհաջողության։ 
Անշուշտ սա էժանագին հնարք է, որը հերթական անգամ աղմուկ է փորձում բարձրացնել ոչնչից, բայց որը ևս դատապարտված է տապալման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular