ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիական հագուստով գրոհայիններին ղեկավարել են Թույների Մհերի որդիները. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը գրում է.

«Սարի թաղում ցուցարարների դեմ քաղաքացիական հագուստով գրոհայիններին, մեր տեղեկություններով, ղեկավարել են «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (Թույների Մհեր) որդիները։ Նրանցից մեկը՝ Դավիթը, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։ Հենց նա է անձամբ համակարգել որոշ գործողություններ։ Իշխանությունն էլ, հավանաբար, որոշել է դրա դիմաց իր երախտագիտությունն արտահայտել՝ Մասիս քաղաքում կայանալիք ընտրություններում առաջադրելով Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։

Մի մարդու, որը ոչ մի օր Մասիս քաղաքում չի ապրել, ընդամենը 6 ամիս առաջ է գրանցվել Մասիսում՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու անհրաժեշտ տեղեկանքն ապահովելու համար։ Նա ծնվել ու մեծացել է Ռաշտավան գյուղում, հիմա էլ բնակվում է Երևանում։ Դավիթ Համբարձումյանի անունը շոշափվում է բազմաթիվ աղմկահարուց պատմություններում։ Հիմա էլ ամենազոր աները՝ Արշակը, ահուսարսափի մթնոլորտ է ստեղծել Մասիսում ու բոլորին նախազգուշացնում է, որ իր փեսան պետք է հաղթի։ Անցած խորհրդարանական ընտրություններում Մհեր Համբարձումյանը համալրում էր ՕԵԿ շարքերը, տեղ էր գտել ՕԵԿ ցուցակի 18-րդ հորիզոնականում, բայց ընտրություններից առաջ, մեկ գիշերում, քաղաքից ու հարակից համայնքներից հավաքեց իր գովազդային պաստառներն ու, ինքնաբացարկ ներկայացնելով, հեռացավ կուսակցությունից՝ ինչ-որ տարաձայնությունների արդյունքում։ Հետագայում հանգրվանեց ՀՀԿ-ում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular