ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամուլի որոշ ներկայացուցիչներ շարունակում են աշխատել «պղտոր ջրում՝ ձուկ որսալու» ավանդական սկզբունքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շահանե Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բնական է, որ ցանկացած քաղքական ուժ ունի իր դիրքորոշումը Ազգային ժողովում քննարկվող այս կամ այն հարցի վերաբերյալ։ «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողով բերելու առթիվ բավականին թեժ քննարկումներ ընթացան և հարտապես «Ծառուկյան» դաշինքը խոսեց այս մասին՝ հայտնելով իր դիրքորոշումն ու նկատառումներ արեց դրա բացերի, թեր և դեմ կողմերի առնչությամբ։

Նշենք, որ «Բարեգործության մասին» օրենքին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորենրն ընդունելի չէին համարում արգելքներ ու սահմանափակումներ կիրառելը այնպիսի բարոյական արժեքներ ունեցող երևույթի հանդեպ, ինչպիսին բարեգործությունն է։ Իսկ այն, որ այս ամենը պետք է քննարկվեր երկրում բարեգործությունների ամենից մեծ ծավալը իրականացնող մարդու՝ Գագիկ Ծառուկյանի հետ, զուտ բարոյական դաշտում տեղավորվող պահանջ էր ու թերևս օրինագծի քննարկմանն ավելի մեծ նպատ բերեր։

Բայց մեր պարբերական մամուլի որոշ ներկայացուցիչներ վերջին իրադարձությունների ֆոնին կորցրել են իրականության զգացողությունը և հայտնվել ցայտնոտի մեջ: Հիմնականում անադեկվատությամբ ու շինծու լուրերի հարցում մասնագիտացածները, վերջին շրջանի իրադարձությունների հետևանքով կորցնելով հովանավորյալ լծակները, բաց դաշտում տիրոջը որոնող շան նման աջ ու ձախ հաչոցներ են տարածում։ Ու իրենց մտայնություններն արտահայտելու համար թիրախավորել են հենց այս քննադատական մոտեցումը, որ դրսևորվել է Ծառուկյան դաշինքի կողմից և փորձել են կանխատեսումներ անել, որ շուտով մեղմանալու է դիրքորուշում, և դաշինքը հնարավոր է նաև կողմ քվեարկի՝ այլևայլ տողատակեր որոնելով առողջ քննադատության ենթատեքստում։

Իրականում հարցին պետք է նայել բոլորովին այլ տեսանկյունից։ Առողջ քննատդատությունից երբեք չխորշող «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից հնչել է միայն առողջ քննադատություն կամ տեսակետ հարցի շուրջ, իսկ թե ինչպես կքվեարկեն, դա իրենց քաղաքական թիմի որոշումը կլինի։

Բայց այս ամենը որակել որպես տրամադրությունների փոփոխություն կամ նահանջ, արդեն իսկ ցնդաբանություն է։ Ավելի վատ՝ գլխուղեղի խրոնիկ անբավարարությամբ պետք է տառապել, որպեսզի փորձ արվի ինչ-որ կերպ զուգահեռներ տանել ապականված կերպարների ու Գագիկ Ծառուկյանի միջև։ Եվ ի վերջո նրա ղեկավարած քաղաքական ուժի սթափ գնահատականները կամ քննարկաման արդյունքում կոմպրոմիսների գնալը համարել պարտություն կամ ընդունում կամ դիրքորոշման փոփոխություն, քանի որ Ծառուկյան դաշինքի պատգամավորների բարձրաձայնած մտահոգությունները քննարկվել են կլոր սեղանի շուրջ։

Հ․Գ․ Կոչ ենք անում, որ մեր հասարակությանը նման խրոնիկ հիվանդություններով տառապողները չփորձեն ապակողմնորոշել, կոչ ենք անում սթափվել ու դրսևորել «չորրորդ իշխանություն» կոչմանը հարիր վարքագիծ, այլապես վերջնականապես կարատավորվեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular