ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցյալի համար պատասխան տալու, և ոչ թե դատարկ վերլուծություններ գրելու ժամանակն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկուհի Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բարեգործության մասին աղմկոտ օրենքը բնականաբար որոշ լրատվամաիջոցների առիթ էր տալու, որ փորձեն ընդհանուր աղմուկի մեջ, ԲՀԿ-ին փնովելու միջոցով, սեփական շահերը առաջ տանել։ Մասնավորապես որոշ լրատվամիջոցներ, որոնք առավոտից երեկո ատամները սրած սպասում են, որ մի թեմա «գտնեն» ընդդեմ ԲՀԿ-ի և սկսեն դա շահարկել, այսօր որոշել են, որ գտել են այն ի դեմս Բարեգործության մասին օրենքի նոր նախագծի։

Հիշեցնենք, որ Բարեգործության մասին օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ ստեղծվելու է պետական լիազոր մարմին, որը զբաղվելու է բարեգործական նախագծերով։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները իրավամբ նկատեցին, որ օրենքը ԱԺ արտահերթ նիստ մտցնելուց առաջ ճիշտ կլիներ խորհրդակցել նաև «Ծառուկյան» դաշինքի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ այսօր հենց Ծառուկյանի անունն է ասոցացվում բարեգործության հետ։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հարցը տեղին էր և նրանց բարձրացված մտահոգությունը նույնպես, քանի որ բարեգործությունը պետական վերահսկողության տակ վերցնելը իհարկե կարող է վատ հետևանքներ ունենալ առաջին հերթին անապահով խավերի համար, ովքեր այսօր այդ բարեգործության կարիքը ամենից շատ ունեն։ 
Սակայն որոշ լրատվամիջոցներ չգիտես ինչու որոշել են ատամներով անմիջապես կառչել այդ թեմայից և շահարկել այն։ Մասնավորապես գրվել է, որ «Ծառուկյան» դաշինքը ընդունել է իր պարտությունը և կարող է անգամ կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ այս ամենին խառնելով նաև Գագիկ Ծառուկյանի անունը և այն արհեստական ձևով շաղկապելով Մանվել Գրիգորյանի դեպքերի հետ։

Ընդհանրապես որևէ մեկը առնվազն անմեղսունակ պետք է լինի կամ պատվեր կատարի՝ Գագիկ Ծառուկյանի և Մանվել Գրիգորյանի միջև որևէ առնչություն թեկուզ ակնարկելու համար։ Մանվել Գրիորյանը երկու օր շարունակ ստանում է իր արժանի գնահատականը հանրության և անգամ սեփական կուսակցության կողմից։ Մանվել Գրիգորյանի դեպքը այլ ուժի կողմը ուղղելը պարզապես ստորություն է, և դրանով լրատվամիջոցը ցույց է տալիս իր իրական բնույթը։

Ինչ վերաբերում է օրենքի նախագծի քվեարկությանը, «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի այնպես, ինչպես ճիշտ կգտնի, և դրա համար «Ծառուկյան» դաշինքը պատասխանատու է միայն իր և իր ընտրողների առաջ։ Դա միայն «Ծառուկյան» դաշինքի գործն է, այլ ոչ թե նախկին իշխանություններին սպասարկող և իրեն վաղուց մատնած լրատվամիջոցների, որոնց միակ խնդիրը այսօր Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մասին հերյուրանքներ գրելն ու տիրաժավորելն է։

Բարեգործության մասին օրենքի նախագծի շահարկումը ընդամենը օրինակներից մեկն է, որը մատնում է որոշ լրատվամիջոցների գործելաոճը, սակայն գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը մշտապես ցայտնոտի մեջ է գցել ու այժմ էլ գցում նախկին իշխանություններին, ովքեր պահը բաց չեն թողնում այդ ցայտնոտը նմանատիպ գարշահոտ նյութերով ի ցույց դնելու։ Սակայն որքան մատնում են իրենց խուճապը, այնքան էլ ի տես բոլորի ցուցադրում են, որ իրենց գնացքը վերջնականապես գնացել է և իրենք վերածվել են քաղաքական զրոյի։

Այստեղ պետքէ հիշեցնել որոշ լրատվամիջոցներին և նրանց տերերին, որ ավելի լավ է իրենց կուսակիցների գործով զբաղվեն, հատկապես որ այս պահին կրում են ամբողջ հանրության բողոքի ու դժգոհության խարանը, և նման պրիմիտիվ ձևերով չեն կարող թեման շեղել կամ այդ դժգոհության սլաքը իրենց վրայից հեռացնել։ Անցյալի համար պատասխան տալու, և ոչ թե դատարակ վերլուծություններ գրելու ժամանակն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular