ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզագույն տգիտություն և ստորագույն պատվեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկվանից ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, որոնք ուղղորդված են մասնավոր ինչ-որ կենտրոնից , լծվել են ապատեղեատվություն տարածելու նենգ գործին, ընդ որում՝ դա անում են շատ հետևողականորեն։ Վերջիններիս տխմար վերլուծությունների սլաքը դարձյալ ուղղված է Գագիկ Ծառուկյանի կողմ։ Այս անգամ էլ որոշել են թիրախավարել նրա որդուն՝ Նվեր Ծառուկյանին՝ քննելով նրա զինվորական ծառայության հարցը։ Իբրև թե՝ Նվեր Ծառուկյանին ժամկետային զինծառայութոյւնից ազատելու համար գործի են դրվել մի շարք մեխանիզմներ, անգամ բազկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել հենց զինվորական ծառայությունից խուսափելու համար։

Սա կամ պարզագույն տգիտության արդյունք, է կամ էլ՝ ստորագույն պատվեր։ Ավելի շուտ՝ երկուսը միասին։ Սակայն որքան էլ ֆեյսբուքյան էջերի մի ողջ բանակ ջանա խեղաթյուրել իրականությունը, առկան են արձանագրված փաստեր, որոնք վկայակոչելով՝ հերքվում է այս ողջ կեղծ ինֆորմացիան։ Մասնավորապես Նվեր Ծառուկյանը բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել դեռևս նախանցած տարի և ընդունվել է անվճար հիմունքներով։ Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմունքներով ընդունված յուրաքանչյուր արական սեռին պատկանող ուսանող կարող է օգտվել տարկետման իրավունքից։

Գագիկ Ծառուկյանի որդին մինչ 2021 թվականը, օգտվելով ՀՀ քաղքակացու համար սահմանված այս իրավունքից, ազատված է ժամկետային զինծառայութոյւնից։ Ու այս պարզ փաստի առաջ մնացյալ խոսակցությունները այնքան դատարկ են, ինչքան և ապարդյուն է այս ֆեյսբուքյան գրոհը։

Հ․Գ․ Ֆեյսբուքում օգտատերերը՝ կեղծ, թե իրական, կարող են տեղավորվել պատվերների մեջ, բայց անընդունելի է, երբ որոշ լրատվականներ այնքան սնանկ են, որ կարող են իրենց լրահոսը լրացնելու կամ սկանդալային նյութ ունենալու մոլուցքին հագուրդ տալու համար օգտվել այսօրինակ գրառումներից։ Սակայն շտապենք հիասթափեցնել վերջիններիս․ ոչ մի սկանդալ էլ չեք բացահայտում։ Ընդամենը դառնում եք հերթական ստահոդ աղբաթերթը։ Մի բան գրելուց առաջ ուղղակի նայե՛ք իրականությանը․ այն այնքան պարզ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular