ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևան» հիմնադրամի տնօրենը պնդում է՝ իր հիմնադրամը կապ չունի ԱԱԾ-ի բացահայտման հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատավարությունից ակնկալում եմ միայն անաչառություն: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալիս հայտարարություն արեց «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը: 

Այսօր դատարանը քննում է նրա միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու հարցը: Մինչ դատարանի վճիռը կայացնելը նա նշեց. «Դատարանը հասկացավ՝ ինչ է կատարվել: Ես ապօրինություններին դեմ եմ, հույս ունենք, որ դատարանը կկանխի ապօրինությունները»: 

Դիտարկմանը, թե ինչու է այդ դեպքում ԱԱԾ-ն նման գործողություններ ծավալել, եթե հիմքեր չկան, նա արձագանքեց. «Նրանց հարցրեք: Առայժմ հիմքեր չկան, հիմքեր կլինեն այն ժամանակ, երբ ունենան փաստեր, որ Աշոտ Ղազարյանն ինչ-որ բանից տեղյակ է: Ինձ մեղադրում են՝ հիմնադրամից գումար փոխանցելու թույլտվության մեջ»: 

Նա ներկայացրեց, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված անձինք, ովքեր ապօրինությունների մասին են տեղեկացրել, նկատի են ունեցել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը:

«Գույքի խնդիր է եղել այդ հիմնադրամում, դա ինձ հետ կապ չունի, ինձ հետ կապ ունի այնքանով, որ այդ գումարը եկել է հիմնադրամ, այնտեղից էլ գնացել է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ»,-ասաց նա: 

Աշոտ Ղազարյանն ընդգծեց, որ ինքն անձամբ չի ճանաչում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանին, ով ևս ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից:  «Այդ անձնավորությանն արդեն բաց են թողել, այն դեպքում, երբ որ գումարը ձեռքին էին բռնել»,-հայտնեց նա: 

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ գործում ներգրավվածությանը՝ նա ասաց, որ քաղաքապետարանը կապ չունի, ուղղակի ներգրավված է այս գործի հետ կապված խոսակցություններում, քանի որ Երևանի քաղաքապետը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 

Աշոտ Ղազարյանը դատարանի բակում սպասելու է մինչև դատարանի վճիռը: Հավելենք, որ Աշոտ Ղազարյանը ձերբակալման օրից հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ 

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սև տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով: 

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: 

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»: 

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular