ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական լծակների կիրառո՞ւմ և շանտա՞ժ արտահերթ ընտրություններից առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունե Խանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչ խոսք ողջունելի է, որ նոր կառավարությունը արտահերթ ընտրություններին ընդառաջ ցանկանում է բացառել ընտրակաշառքի կամ կեղծարարության ռիսկերը։ Սակայն պետք է ցավով արձանագրենք, որ այդ առիթով տարվող աշխատանքներն ընթանում են բոլորովին սխալ ուղղությամբ, ինչպես նաև աբսուրդային է այն հանգամանքը, որ հավասար մրցակցային պայմանների քարոզչությամբ զբաղվող մեր կառավարությունը օրինագծերի քողի տակ փորձում է հարված հասցնել իր ապագա մրցակիցներին ու նրանց շանսերը նվազցենել։

Խոսքն այստեղ վերաբերում է «Բարեգործության մասին» օրենքի՝ Կառավարության կողմից շրջանառության մեջ դնելուն, որը ենթադրում որոշակի սահմանափակումներ ոլորտում։ Այս օրինագիծի ենթանպատակները քողազերծելիս սկսում է երևալ ընտրություններից առաջ ապագա մրցակիցներին «թուլացնելու» հետին միտումները։ Եվ այս կոնտեքստում բոլորին է պարզ, որ սլաքներն ուղղվում են առաջին հերթին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ, որովհետև Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի հիմնական մասը հենց նա է իրականացնում, և որովհետև առաջիկա ընտրություններում մեծամասնություն դառնալու շանսեր նրա գլխավորած քաղաքական ուժը ևս ունի։

Որաշակի անտեղյակ պաշտոնյաներ կամ ուղղակի օրինագծի շրջանառության համար արդարացումներ փնտրողները փորձում են բարեգործության համար ամենավատ հոմանիշը գտնել՝ ընտրակաշառք կոչելով իրականացված մարդասիրական օժանդակությունը։Ինչը ոչ միայն անտրամաբանական է այլև անընդունելի է։ Հետևաբար պետք է այսօրինակ անտեղյակների համար մի քանի նկատառումներ անենք։

Ասվածը գուցե տեղին է այն բարեգործական հիմնադրամների դեպքում, ովքեր ծլում են ընտրություններից առաջ և իրենց էսպես ասած բարեգործական ծրագրերը սկսւմ և ավարտում են հենց ընտրությունների նախաշեմին։ Բայց կարծում եմ դժվար չէ տարբերակել նմսանտիպ հիմնադրամներին տասնամյակներ շարունակ ամենատարբեր ոլորտներում պարբերաբար բարեգործական ծրագրեր իրականացնող հիմնադրամների հետ։

Եվ այսպես՝ Գագիկ Ծառուկյանը բարեգործությամբ զբաղվում է շարունակական ու համակարգված ձևով, ու ոչ մի նշանակություն չունի առջևում ընտրություններ են, թե` ոչ։ Եթե միայն դիտարկենք ամբողջ 2017 թվականը, երբ հաջորդ ընտրություններին դեռ հինգ տարի կար, հիմնադրամը ամենաակտիվ կերպով իրականացնում է ֆինանսական աջակցության ծրագրեր, մշակութային գործիչներին ու ստեղծագործական խմբերին ցուցաբերվում էր օժանդակություն, ինչպես նաև հազարավոր ուսանողներ աջակցություն էին ստանում վարձերի վճարման հարցում և ապահովվում անվճար տրանսպորտային միջոցներով։

Միթե տարին 12 ամիս ընտրություններ են։ Բնականաբար ոչ։ Հեռու չգնանք ու վկայակոչենք ոչ վաղ անցյալը՝ հեղափոխությունից առաջ, երբ դեռ ոչ ոք չգիտեր, որ Հայաստանում հնարավոր է լինի իշխանափոխություն, որը կբերի արտահերթ ընտրությունների։ Հեղափոխությանը նախորդող ամիսներին նույնպես բուռն թափով աշխատել է հիմնադրամը, ի վերջո կան արձանագրված փաստեր, որոնք հասանելի են հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։ էլ չենք խոսում մարզաշխարհի, դրա կայացման ու հզորացման գործում Ծառուկյանի ունեցած անուրանալի ավանդի մասին, փաստ, որը ոչնչացնում է նրա կողմից իրականացվող բարեգործությունները քաղաքականության հետ կապող բոլոր խոսակցությունները։

Իսկ ի՞նչ կասեն ընտրակաշառք բառը բարեգործության հետ նույնացնողները այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյան ընտանիքը բարեգործությունն լայն թափով իրականացնում էիր հատկապես այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս էր եկել։Թերևս ոչինչ։

Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ սա համարվում է իշխանական լծակների կիրառում և ինչու ոչ՝ նաև շանտաժ արտահերթ ընտրություններից առաջ, մի բան, որ հարիր չէ նոր Հայաստանի գաղափարախոսությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular