ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ի գործողությունները «Երևան» հիմնադրամում դիտարկում ենք առնվազն ձևի առումով ոչ համաչափ, կարող է լինել քաղաքական շարժառիթ. Է. Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ-ի գործողությունները «Երևան» հիմնադրամում մենք դիտարկում ենք առնվազն ձևի առումով ոչ համաչափ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ և չենք բացառում դրանց հավանականությունը: Մենք՝ որպես քաղաքական ուժ, բացարձակապես օրինականության կողմնակից ենք և ուշի ուշով հետևում ենք գործընթացին: Սա 37 թիվը չէ. չեմ կարծում, որ եթե հրավիրեին պաշտոնյաներին կամ փաստաթղթեր խնդրեին, առանց դիմակներով ներխուժման չկարողանային մեր հարգարժան գործընկներն այս ամենը ստանալ: Ամեն ինչ պետք է լինի իրավունքի սահմաններում, բայց ձևը համաչափ չէ»,- ասաց նա: Հարցին, թե ինչպես է գնահատում Աշխատանքի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարականը և ընդհանրապես կադրային որոշ նշանակումների հետ կապված քննադատությունները, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը Մանե Թանդիլյանի հրաժարականի հետ կապված իր կարծիքն արտահայտել է՝ նրա ցանկացած որոշման հարգանքով է վերաբերվում: Ըստ նրա՝ դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության խնդիրն է, արդյոք հրաժարականի որոշումը կընդունի, թե ոչ: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա ՀՀԿ խոսնակը նկատեց, թե չկա մի կառավարություն, որի բոլոր նշանակումները ծափահարություններով ընդունվեն, և նորմալ է, որ որոշ նշանակումների նկատմամբ կա քննադատական վերաբերմունք: Շարմազանովը միայն ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի՝ պաշտոնից հեռացվելու որոշմանը անդրադարձավ՝ նշելով, որ լավ է ճանաչում ԲՈՀ-ի նախկին ղեկավարին, ով լուրջ բարեփոխումներ է իրականացրել այդ ոլորտում և նաև պրոֆեսիոնալ է, հայրենասեր ու անաչառ: «Բայց կա նոր կառավարություն, և նրանք են որոշում՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ: ԲՈՀ-ի նոր ղեկավարի նկատմամբ աժիոտաժն արհեստական է, պաշտոնյայի մասին կարծիք պետք է կազմենք ոչ թե ֆեյսբուքյան նկարներով, այլ աշխատանքներով: Կլինի աշխատանքը՝ հանրությունը գնահատականը կտա»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular