ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է, որ հայ-իրանական հարաբերությունները դրվեն գործնական հիմքերի վրա. գյուղատնտեսության նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից։

«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ  համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Ներկայացնելով Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսությունը կենսակերպ է, ազգային անվտանգության եւ ժողովրդագրական խնդիր։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրմանը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտում առկա է մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում: Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում դեսպանը, մասնավորապես մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության, ձկնաբուծության, ջերմոցաշինության, ծաղկաբուծության, գյուղատնտեսության ավտոմատացման և ժամանակակից գյուղտեխնիկայի ներդրման ոլորտները:

Քննարկվել են Հայաստանում իրանցի մասնագետների աջակցությամբ պիստակի, ձիթապտղի և այլ արժեքավոր մշակաբույսերի մշակմանը, ծիրանի, թթի և այլ մրգերի վերամշակմանը, այդ թվում` նաև չրերի արտադրությանն առնչվող հարցեր: Նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ փորձելու են արժեշղթայի եւ շուկայի դիվերսիֆիկացիա ապահովել։ Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ-ում կշահագործեն լոլիկի մածուկի գործարան։

«Որպես դեսպան ես շատ կցանկանամ, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում կատարվող  յուրաքանաչյուր քայլ լինի ի շահ մեր ժողովուրդների: Հուսով եմ, Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կկարողանանք ոչ միայն զարգացնել մեր առևտրա-տնտեսական հարաբերությունները, այլև օրինակ ծառայել նաև այլ ոլորտների զարգացման համար», - նշել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նախարար Արթուր Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրական դաշտը բավականաչափ ազատական է ներդումներ իրականացնելու համար եւ հնարավոր է կյանքի կոչել տնտեսական ծրագրեր՝ փոխադարձ շահավետ պայմաններով։ Հայ-իրանական համագործակցությունն իրական հիմքերի վրա դնելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ` երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular