ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել են զորակոչիկների հարազատներից գումարներ հափշտակելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 13 անձի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զորակոչիկներից եւ նրանց հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 13 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երեւանի փաստացի բնակիչ, 1969թ. ծնված Ա.Մխիթարյանը, զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելուն աջակցելու նպատակով, զորակոչային տարիքի հասած տարբեր երիտասարդների հարազատներից պահանջել եւ ստացել է տարբեր չափերի գումարներ։

Մասնավորապես՝ տղամարդը խոստացել է ապահովել զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտերի տրամադրումը եւ դրանց համապատասխան որոշումների կայացումը՝ իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով։ Այդ պատրվակով, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2014-2017 թվականների ընթացքում պահանջել եւ հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է խարդախությամբ գումարներ հափշտակելու 7 եւ փորձ կատարելու 1 դեպք։

Բացի այդ, պարզվել է, որ Ա.Մխիթարյանը ապօրինի ձեռք է բերել եւ իրեն պատկանող «TOYOTA 4RUNNER» մակնիշի ավտոմեքենայում պահել է ռազմամթերք հանդիսացող 20 հատ 7.62 մմ, 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ «Ֆ-1» տեսակի ձեռքի նռնակ` իրենց «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչներով, պայթուցիկ նյութ հանդիսացող 200-ական գրամ քաշով 2 հատ պայթաղյուսներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Տավուշի մարզի հաշվառում ունեցող, բայց փաստացի Երեւանում բնակվող Ա.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրանք է առաջադրվել եւս 12 անձի, որոնցից 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular