ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախ հարկավոր է աշխատատեղեր բացել, հետո մտածել բարեգործությունը «կանոնակարգելու» մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, որը պետք է քննարկման դրվի ԱԺ առաջիկա  արտահերթ նիստում, բուռն քննարկման առիթ դարձավ: Քննարկման ժամանակ պատգամավորները տեսակետ են հնչեցրել, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը պաշտոնապես 33 %, իսկ տնտեսագիտական տարբեր վերլուծությունների արդյունքում հաշվարկվում է մինչ 45%: Ստացվում է, որ փորձ է արվում սահմանափակումներ մտցնել բարեգործական կազմակերպությունների գործունեության մեջ՝ վտանգելով նաև այս մարդկանց ապրուստի հարցը:

Հիշեցնենք, որ  օրենքը ստորագրվել էր նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, պաշտոնին հրաժեշտ տալուց մեկ օր առաջ՝ ապրիլի 16-ին, սակայն հետաքրքիր է, որ այդ փաստը չշրջանցվեց այս կառավարության կողմից և  որոշում կայացվեց, որպեսզի շուտով այն հանձնվի պատգամավորների «դատին»:

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու մասին՝ «1 or»-ի հետ զրույցում նշեց, որ ակնհայտ ժամանակավրեպ է այդ նախագիծը, և իր խոսքով՝ վատ նպատակ է հետապնդում:

«Մեր երկիրը բազմաթիվ կնճռոտ խնդիրներ ունի, և մի քիչ ծիծաղելի է, մի քիչ էլ զամանալի, որ կառավարությունն իր առաջին գործը տեսնում է բարեգործության, այսպես ասած, «կարգավորման» մեջ: Ավելին, պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով, որը պետք է որոշի, թե իրականացվածը բարեգործությո՞ւն է, թե՝ ոչ: Փաստորեն, օրենքի նախագիծն ունի խոցելի շատ տեղեր, որը բավականին անհարմարություն և զայրույթ առաջացրեց բոլոր քաղաքական ուժերի մոտ»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Պատգամավորի դիտարկմամբ, այն խոցելի խմբերը՝ պատերազմի մասնակիցներ, զոհվածների ընտանիքներ, ազատամարտիկներ, ուսանողներ, գործազուրկներ և հասրակության այլ շերտերի ներկայացուցիչներ, որոնք տասնամյակներ շարունակ օգնությունով ու բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ են կարողացել իրենց գոյությունը պաշտպանել, նման օրենք ընդունելու պարագայում կարող են ավելի վատ իրավիճակում հայտնվել:

«Մենք, նման նախաձեռնությունները բազմակողմանիորեն ողջունելու փոխարեն, գնում ենք այլ ճանապարհով և լրացուցիչ դժվարություններ ենք ստեղծում նման խավերի համար: Եվ այստեղ հարցը ոչ թե մեր դաշինքի «կողմ» կամ «դեմ» լինելն է, այլ ողջ հասարակությունը այդ հարցին շատ վատ կվերաբերվի: Նման քայլեր անելու փոխարեն հարկավոր է առաջացած խնդիրները փնտրել, դրանց լուծման սպառիչ և առավել արդյունավետ լուծումները գտնել, ինպես «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն իրականացրել է իր ամբողջ քաղաքական դաշտում գտնվելու ժամանակ»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Նա տիեզերական ճշմարտություն համարեց նաև այն տեսակետը, համաձայն որի հարկավոր է ոչ թե մարդկանց ձկով կերակրել, այլ ձուկ բռնել սովորեցնել, բայց ներկա իրավիճակում, երբ երկիրը ակամայից հայտնվել է ծանր վիճակում և քանիօ որ երկրում աղքատության տոկոսն այդքան բարձր է, ուստի նախ հարկավոր է աշխատատեղերի հարցերը կարգավորել, ապա նոր միայն մտածել նման օրենքներ ունենալու մասին:

«Խոշոր հաշվով հարկավոր է աշխատատեղեր ստեղծել, մարդկանց եկամուտները բարձրացնել, կենսաթոշակային ապահովվածության հարցերը կարգավորել, բայց քանի դեռ այնպես է ստացվել, որ այդ ամեն ինչը մեզ համար ժամանակավրեպ է, ուստի եղած իրավիճակն ավելի չբարդացնելու համար հարկավոր է այլ հարցերի վրա ուշադրություն դարձնել, քանի որ բոլորս գիտենք, որ բարեգործությունը բոլոր ժամանակներում էլ բավականին հարցեր է լուծում»,- ասաց պարգամավորը:

 

Արմինե Գրիգորյան    

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular