ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային պրակտիկայում բարեգործությունը սահմանափակող ոչ մի օրենք գոյություն չունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լյովա Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
ՀՀԿ-ականների վերարտադրման կասեցումն ու նոր համաձայնության Կառավարության ստեղծումը, ՀՀ քաղաքացու համար այն մինիմալ ձեռքբերումն էր, ինչի համար փողոց էր դուրս եկել և օրեր շարունակ պայքարում էր: Օրենսդիրում իրականացված վերադասավորումներն էլ իրենց հերթին պարարտ հող էին ստեղծել, որպեսզի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լծվի երկրում առկա աջառնային հիմնախնդիրների լուծման գործընթացին:
 
Բայց արի ու տես, որ Կառավարության գործողություններն ի զարմանս բոլորի, այլ զարգացում ստացան: Այս համատեքստում էլ, վերջին իրադարձություններից պարզ դարձավ, որ նոր Կառավարությունը, նախկինի առաջ քաշած հակասոցիալական օրինագծերը շարունակում է օրակարգում ներառել: Նախ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի օրենքով ամրագրել էր, ինչի արդյունքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հրաժարական տվեց, այնուհետև քննարկման դրվեց ժամանակին ՀՀԿ-ի կողմից մշակած մյուս հակաժողովրդական օրինագիծը. Խոսքը վերաբերվում էր բարեգործության ոլորտի կարգավորմանն ու լիազոր մարմնի ստեղծման գաղափարին, որը պետք է վերահսկեր այդ ոլորտը:
 
Բայց միթե արդար մղումներ ու սրտացավություն է սա այն դեպքում, երբ հայաստանում պաշտոնական թվերով կա ավելի քան 30% աղքատություն: Չենք ցանկանում դիտարկել քաղաքաական դրդապատճառների վարկածը, քանի որ այն բացահայտ կերպով կնշանակի,որ կիրառվում են նախկինում հայտնի գործելաոճերը, երբ օերնքով սահմանված լիազորությունները ծառայեցվում են սեփական քաղաքական շահերի սպասարկման համար: Միթե՞ վարչապետն է որոշողը, թե ով պետք է Հայաստանում բարեգործությամբ զբաղվի, իսկ ով ոչ: Կույրին էլ պարզ է, որ այս ՀՀԿ-ական նախագիծը, նպատակ է ունեցել վնասել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը, ինչի համար էլ ժամանակին ՀՀԿ-ն այն կյանքի էր կոչել:
 
Սակայն ի գիտություն պետք է նշենք, որ նման օրենք գործում է դեռևս 2002 թվականից ի վեր և Գագիկ Ծառուկյանը այսքան տարի գործելով այդ ոլորտում ոչ մի շեղում չի ունեցել, դա բոլորն էլ գիտեն, տեսել են, ի՞նչ է նշանակում վերահսկող մարմին ստեղծել, ով կգործի անձամբ վարչապետի հրահանգով: Սա սուպերվարչապետական համակարգի ևս մեկ անհասկանալի գործառույթ է, որն ակամայից հնարավորություն է տալիս օրենքը ծառայեցնել սեփական հայեցողության շրջանակներին: 

Ըստ էության սա մի շարք սոցիալական խնդիրներին զուգահեռ նաև ռազմավարական առումով է կատաստրոֆիկ բնույթի: Ինպե՞ս բացատրել ուսվարձի պատճառով դուրս մնացող ուսանողին, որ օրենքը թույլ չի տալիս «Ծառուկյան» հիմնադրամին բարեգործական ծրագրի շրջանակներում փոխանցել այդ գումարը կամ անվճար բարեգործական տրանսպորտ տրամադրել նրանց երթևեկության համար, ինպես բացատրել մշակությանի գործչին, որ արտերկրում նրանք չեն կարող մեր երկիրը ներկայացնել, որովհետև «Ծառուկյան» հիմնադրամի առաջարկած ծրագիրը չի որակվել որպես բարեգործություն: Սրանք դեռ այն բազմաթիվ օրինակներից են, որոնք արդեն իսկ խոսում են այդ օրինագծի հակահասարակական լինելու հանգամանքի մասին: Պետք է արձանագրել նաև, որ հանրությունը «գահընկեց» արեց ՀՀԿ-ին հենց նմանատիպ «խանական» կառավարում հիշեցնող գործելաոճի համար:

Վերջիվերջո բարեգործության ոլորտը վերահսկող լիազոր մարմինը կոպիտ ասած ինչ իրավունքով է որոշելու, թե Ծառուկյանն իր անձնական միջոցներից ում կարող է օգնել, աջակցել, իսկ ում ոչ: Ծառուկյանը անկախ ժամանակահատվածից, միշտ զբաղվել է բարեգործությամբ, անգամ այն ժամանակ, երբ քաղաքականության մեջ չի եղել, միթե սրանք հստակ ազդակներ չեն առա այն, որ Ծառուկյանի գործունեությունը վերահսկողության ո՛չ կարիք ունի ո՛չ էլ անհրաժեշտություն: Հուսանք որ այս օրինագիծը հենց քննարկման փուլում էլ կմնա և հետ կկանչվի, հակառակ դեպքում դրան ոչ մի տրամաբանական բացատրություն չի լինելու:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular