ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկինում Սաշիկով, հիմա էլ ԱԱԾ–ով են սպառնում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ ինքնիրավչությունը Հայաստանում բավականին տարածված հիվանդություն է: Ու եթե նախկինում նման հակումներ ունեցողները վազում էին «սաշիկների» դռները, հետո ասլան կտրած հետ վերադառնում ու սկսում «տերիտորիա» ու բիզնես իրար մեջ կիսել, հիմա այս կարգի «դաբրոների» ժամանակներն անցել են, բայց նման ոճին սովոր մարդիկ այս կամ այն բիզնես–հավակնությունները բավարարելու համար սկսել են մարդկանց ԱԱԾ–ով «վախեցնել»:

«Փաստի» խմբագրություն ահազանգած քաղաքացին, ով մարզերից մեկում տաքսի ծառայություն ունի, արդեն տևական ժամանակ է՝ հայտնվել է մեզ Հարություն ներկայացած անձի «տեսադաշտում», ով ոչ միայն զանգահարում է ծառայություն՝ ճշտելու, թե այսինչ տեղից այնինչ տեղ հասնելը որքան գումար կկազմի, այլև հարց ու փորձ անելու աշխատանքի օրինական թույլտվության, վճարվող հարկերի և իրեն չվերաբերող այլ հարցերի մասին՝ սպառնալով, որ եթե իրեն նման տեղեկություն չտրամադրեն, ապա ինքը ԱԱԾ կդիմի:

Կարճ ասած, եթե նախկինում նման ճարպիկները իրենց քրտինքով աշխատողներին փորձում էին սաշիկներով, վաչիկներով կամ այլ անձերով վախեցնել ու ճնշում գործադրել, հիմա, երբ այդ էջը փակված է, փորձում են սեփական սցենարով նույն «տիտղոսին» արժանանալ: Նրանք մոռացել են, որ ոչ միայն «դաբրոյի» ինստիտուտը չկա, այլև չկա նաև այսինչի մարդ, այնինչի մոտիկ, սանիկ, քեռու տղա կատեգորիա: Բայց, ստացվում է, որ ժամանակի ճեպընթացից դուրս մնացածներից ոմանք հիմա էլ որոշել են թափուր մնացած տեղը զբաղեցնել և մարդկանց ԱԱԾ–ով «վախեցնել»: Նրանք հավանաբար մոռացել են, որ աշխատող մարդուն ԱԱԾ–ով վախեցնել չեն կարող, քանի որ այդ կառույցը բավականին «լավ գիտի», թե ով ինչ է շնչում:

Ի դեպ, մեզ հետ զրույցում Հարություն ներկայացած անձնավորությունը հերքեց, որ իր հեռախոսից կարող է այլ անձ զանգահարած լինել: Հերքեց նաև, որ ինքն է զանգահարել տաքսի ծառայություններ: Բայց ասաց, որ ինքը, իբր ընդամենը տաքսու վարորդ է, ով իր սեփական մեքենայով ծառայություններ է մատուցում, բայց միայն շրջաններում է տաքսի վարում: Ավելացնենք, որ ընդամենը վայրկյանների հարց է պարզելը, թե տվյալ հեռախոսահամարից հիշյալ ծառայության հեռախոսահամարին զանգ եղե՞լ է, թե՞ ոչ: Եվ պարզ է, չէ՞, որ շանտաժ, ինքնիրավչություն իրականացնելու և այլ արարքների համար ով ավելի շուտ կարող էր հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Բայց խնդիրը դա չէ, այլ բարձրաձայնելը, որ հիմա էլ նման ճարպիկներն են սկսել սեփական բախտը փորձել ու մարդկանց ահաբեկելով զբաղվել՝ հույսով, թե՝ կարող է մի բան էլ իրենց «կպնի» ու իրենք էլ մի բանի «տեր» դառնան: 

Իսկ մենք ո՛չ միայն զգուշացնում ենք, այլ նաև իրազեկում, որ ինչպես ժողովուրդն է ասում, նման մարդկանց սուտը բացահայտելն ամենաշատը 40 օր կարող է տևել, ուստի սրան–նրան ԱԱԾ–ով ահաբեկելու և ավելորդ հեքիաթներ հորինելու փոխարեն, լավ կլինի, որ ամեն մարդ չփորձի մյուսի ոտքի տակ ընկնել, քանի որ ինքը շատ արագ կհայտնվի իր լարած թակարդում:

Հ. Գ. Մենք չենք հրապարակում տվյալ անձի հեռախոսահամարը՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը: Սակայն, եթե իրավապահներին հետաքրքրի այս հարցը, կարող ենք տրամադրել: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular