ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ագրեսիա եղավ Հայաստանի հանդեպ, մեր ռազմավարական դաշնակիցը գործելու է. Ս. Օհանյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Չնայած 2016 թվականի առաջին կիսամյակը եղել է չափազանց լարված, 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրից հետո դեռ անյքան լարվածություն չէր եղել, ինչքան 2016թ.-ին, այնուամենայնիվ, ԶՈՒ-ն իրենց առջեւ դրված խնդիրը պատվով են կատարել՝ ստեղծելով ազգային երաշխիքներ՝ ապահովելով հայ ժողովրդի խաղաղ անդորրը»,- ԼՂՀ հյուսիս-արեւմտյան հատվածում տեղակայված դիրքերից մեկում իր ասուլիսում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Եթե խոսելու լինենք ազգային երաշխիքների մասին, պետք է նշենք՝ զինվոր եւ սպառազինություն, ռազմական տեխնիկա, երբ խոսում ենք զինվորի մասին, պետք է խոսենք մարդկային ռեսուրսի համակարգի ձեւավորման մասին, որն առաջնահերթ է ՀՀ ԶՈՒ-ում»,- ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ ՏՏ-ի հետ կնքված համապատասխան համաձայնագրին, որը հնարավորություն է տալիս համագործակցության զարգացմանը.

«Կարող ենք պայմանագրեր կնքել տարբեր կազմակերպությունների հետ, որոնք ռազմական արտադրանքով են զբաղվում, կարող են լինել նաեւ համատեղ կազմակերպություններ, 2016 թվականի առաջին եռամսյակի նախաձեռնություններից է շարունակական հայրենական ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացումը: Ստեղծվել է պետական կոմիտե, որը շեշտը դրել է ՏՏ ոլորտի հետ համագործակցությանը»,-ասաց նա:

Նախարարի խոսքով ամենակարեւոր խնդիրը շարունակում է մնալ մարտական հերթապահության իրականացումը, եւ բանակը քառօրյա պատերազմի ժամանակ իր գործողություններով ապացուցեց, որ ինժեներական այն կառույցները, որոնք ստեղծված են առաջին գծում, ապահովում են ժամանակակից մարտական գործողության իրականացում.

«Նոր նախաձեռնություններից է տեսադիտարկման համակագի ընդլայնումը ե՛ւ ՀՀ ե՛ւ ԼՂՀ տարածքում, ինչը թույլ կտա մարտական հերթապահության ընթացքում ավելի բարձր մակարդակի դիտարկում եւ անհրաժեշտութան դեպքում կանխարգելման մեխանիզմների կիրառում»,-նկատեց նա:

Անդրադառնալով ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ բանակցություններին՝ Օհանյանը նկատեց, որ վերջին շրջանում դրանք ակտիվացել են ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ՌԴ-ի կողմից.

«Հատկապես ՌԴ-ի նախաձեռնությամբ աշխատանք է տարվում, որ ԼՂՀ խնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ ու քաղաքական ճանապարհով, այն ճանապարհով, որը ՀՀ ռազամաքաղաքական ղեկավարությունը եւ ՀՀ նախագահը որդեգրել են հակամարտության հրադադարի պայմանագրի կնքման ժամանակահատվածից մինչեւ հիմա աշխատանքներ են տանում, որպեսզի փոխադարձ համաձայնության շրջանակներում՝ հակամարտությունն իր վերջնական լուծումը գտնի»:

Օհանյանը շեշտեց, որ սպառազինության արդիականացումը բանակի գերակա խնդիրներից է, ուստի այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Նախարարի խոսքով՝ ռազմական ոլորտում ամեն ինչ չէ, որ հրապարակման ենթակա է.

«Կխնդրեի հանրությանը վստահել ռազմաքաղաքական ղեկավարությանը»,-ասաց նախարարը եւ անդրադարձավ ՌԴ-ից 200 միլիոն դոլարի վարկի դիմաց գնվող սպառազինության համաձայնագրին, որը հասարակական մեծ հնչեղություն է ստացել.

«Գրեթե ամբողջությամբ պայմանագրերը կնքված են, համաձայնեցված, ներպետական գործընթացներն ավարտված են, բայց պետք է հասկանանք, որ վարկերի միջոցով ինչ-որ բան ձեռքբերելն եւ կանխիկ եղանակով ձեռքբերումը...Համապատասխան ընթակարգեր են գործում, կարող եմ ասել, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, սպառազինության ներկրումն ընթացքի մեջ է, կցանկանայի, որ ժողովուրդը հանգիստ լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերություններին, Սեյրան Օհանյանը ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ.

«Մեր ռազմավարական գործընկերու հետ գոյություն ունեցող պայմանագրերը մանրակրկիտ ուսումնասիրվել են, վերլուծվել, եւ չէր կարող մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն այնպես անել, որ մեր շահերը լիարժեք ընդգրկված չլինեին: Հաշվի առնելով այդ ամենը՝ մեր ռազմավարական գործընկերը, կարծում եմ՝ իր պայմանագրերը կատարելու է, եթե ՀՀ-ն ագրեսիա լինի ՀՀ-ի հանդեպ, գիտեք որ քառօրյա գործողությունները եղել են ԼՂՀ-ի տարածքում, այն շատ կարճ տեւեց, եւ նույն ՌԴ-ի նախաձեռնությամբ արվեց ամեն ինչ, որ այդ մարտական գործողությունները կանգնեցվեն եւ դրա շարունակությունն է, որ բանակցային գործընթացն ինտենսիվացել է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ակտիվացած այն խոսակցություններին, որ պետք է տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, Պաշտպանության նախարարը հայտարարեց.

«Որեւէ հողատարատածք հանձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող, ոչ մի թիզ հող չի զիջվելու»:

Խոսելով Զինված ուժերի կադրային քաղաքականության եւ մասնավորապես քառօրյա պատերազմից հետո բանակում եղած պաշտոնանկություններին՝ նախարարը նկատեց, որ այն իրականացվում է համապատասխան ռազմավարության ներքո՝ ըստ համապատասխան ընթացակարգի.

«Համաձայնեցված կադրային քաղաքականություն ենք իրականացնում, դա պլանային գործընթաց է, 2008 թվականից սկսած ինչ ես նախարար եմ, այդ համագործակցությունը իրականացվում է նախագահի հետ միասին: Այս 8 տարիների ընթացքում համապատասխան աշխատանք ենք կատարել, պաշտոններից ազատվել են մարդիկ, ովքեր այս կամ այն հարցերում թերացել են ու չեն կարողացել իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացնել, շուրջ 160 գնդապետից բարձր կոչում ունեցող պաշտոնյաներ են ազատվել կամ համապատասխան պատասխանատվության ենթարկվել, որից 50-ից ավելին եղել է կոռուպցիոն ռիսկերի հետ կապված: Քառօրյա պատերազմի ընթացքում անկասկած իրադրությունը նպաստել է դրան, բայց կադրային քաղաքականության մեջ շեշտը դրել ենք կառավարման նոր մեխանիզմների վրա»,-ասաց նախարարը՝ նկատելով, կան նաեւ աշխատանքից հեռացված զինվորականներ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, ուստի խնդիրն այլեւս իրավական դաշտում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular