ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտերնետն ու համակարգիչն ինչ վտանգներ են թաքցնում երեխաների համար. հոգեբան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեխաների հանգիստը, նրանց խաղերն այսօր զգալիորեն տարբերվում են նրանից, ինչ կար 20 եւ նույնիսկ 10 տարի առաջ: Համակարգիչը, սմարթֆոնները, ինտերնետը, բազմաթիվ հնարավորությունների հետ իրենց մեջ նաեւ երեխաների համար որոշ ռիսկեր են պարունակում, այդ պատճառով ծնողները պետք է խստորեն կանոնակարգեն այն ժամանակը, որը երեխաները ծախսում են սարքերի վրա, կարծում է հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Նրա խոսքով, այսօր երեխաները գործնականում բակ չեն իջնում, չեն խաղում այն շարժական, խմբային խաղերը, որոնք զարգացնում են ֆիզիկական եւ մտածողական կարողությունները: «Այսօր երեխան հիմնականում տանն է լինում, քիչ շարժուն կենսակերպ է վարում: Եվ ինչո՞վ է հիմնականում զբաղվում: Նա թափառում է ինտերնետում», -ասել է հոգեբանը` հավելելով, որ ինտերնետը մութ անտառի նման է, այն շատ հնարավորություններ է պարունակում, բայց միաժամանակ բացասական ուժեղ ազդեցություն է թողնում:

Մասնագետի խոսքով, եթե երեխան համակարգչի առաջ օրական 1 ժամ է անցկացնում, այսինքն` շաբաթը 7 ժամ, դա նորմալ է: Եթե երեխան համակարգչի առաջ շաբաթը 15 ժամ է անցկացնում, դա արդեն անհանգստության առիթ է եւ պետք է երեխային ստիպել վեր կենալ եւ շարժվել: Եթե համակարգչի առաջ անցկացված ժամանակը գերազանցում է շաբաթը 22 ժամը, այսինքն` օրական 3 ժամը, երեխայի մոտ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ` ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեկան եւ պետք է մասնագետի դիմել:

«Ինտերնետը հնարավոր է համեմատել ատոմային էներգիայի հետ, որը կարող է կիրառվել ի բարօրություն կամ` ի վնաս: Եվ չի կարելի մոռանալ, որ մարդը սովորում է իր գործողությունների ընթացքում, իր սխալների վրա, ինտերնետից վերցված կամ հեռուստացույցից քաղցած ուրիշի փորձը մարդուն ոչինչ չի տալիս», - ասել է նա:

Մասնագետի խոսքով, ոչ պակաս կարեւոր խնդիր է նաեւ վիրտուալ շփումը: Անչափահասներին գրավում է այն, որ իրենք անտեսանելի են դառնում, շփմանը մասնակցում են ուրիշի անուններով, իրենց որպես լիովին այլ մարդ են ցուցադրում: Միաժամանակ անչափահասն ապրում է հորինված, ոչ թե իրական աշխարհում եւ հետագայում դա կարող է հանգեցնել նրան, որ նա չի կարողանա ինքնաիրացվել իրական կյանքում` ոչ պրոֆեսիոնալ, ոչ էլ անձնական պլանում:

Խոսելով համակարգչային խաղերի մասին` մասնագետը նշել է, որ դրանց մեջ շատ լավ, զարգացնող խաղեր կան, բայց կան նաեւ այնպիսիք, որոնցում աջ ու ձախ կրակում են եւ մարդ են սպանում: Նրա խոսքով, ծնողնեը պիտի հետեւեն, թե ինչ են խաղում իրենց երեխաները:

Նյութի աղբյուր` NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular