ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաստրոնոմիկ «Հրավառություն»՝ մայրաքաղաքում. Երևանում անցկացվել է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների 4-րդ փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանգստյան օրերը մայրաքաղաքում անցնում են միջոցառումներով լեցուն. «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կիրակի օրը Երևանում անցկացվեց արդեն 4-րդ անգամ «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը:  Փառատոնի ընթացքում ներկայացվում են հայկական խոհանոցի լավագույն ավանդույթներն ըստ ազգային տոնացույցի, իսկ վերջին տարիներին Երևանի մի շարք ռեստորաններ ներկայացնում են նաև մեր քաղաքի ժամանակակից խոհարարական մոտեցումները:

Քանի որ բոլոր միջոցառումներն այս տարի անցկացվում են «Եկեք տոնենք միասին» խորագրի ներքո և նվիրված են Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին, փառատոնում ներկայացվել էր 28 տաղավար՝ ռեստորանների, խոհարարական ուղղվածություն ունեցող արհեստագործական ուսումնարանների, քոլեջների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Երևանի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց, «Մեգերյան կարպետ» թանգարանների մասնակցությամբ:

Փառատոնին ներկա  բազմաթիվ համաքաղաքացիներին և զբոսաշրջիկներին ներկայացվել են այնպիսի եկեղեցական տոներ՝ իրենց ավանդական ուտեստներով, ինչպիսիք են՝ Նավասարդը, Բուն Բարեկենդանը, Սուրբ Սարգիսը, Համբարձման տոնը, Վարդավառը, Խաչվերացը, Սուրբ Ծնունդը, Ծաղկազարդը, Տյառնընդառաջը և այլն:

Ուշագրավ էր, որ բոլոր մասնակիցները շատ լավ պատրաստվել էին. տաղավարներում ներկայացնում էին տոնին համահունչ տոնական ձևավորում, ինչպես նաև տեղում, ի ցույց դնելով խոհարարական հմտությունները, ներկայացվում էին ուտեստներ՝ նվիրված Երևանի ծննդյան 2800-ամյակին:

Փառատոնին ներկա Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ով համակարգում է զբոսաշրջության ոլորտը, շրջելով տաղավարներում և շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին փառատոնին տարեցտարի ակտիվ մասնակցության համար, նշեց. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը վերջին տարիներին որդեգրել է միջոցառումային զբոսաշրջության զարգացումը, և «Համով-հոտով Երևան»՝ հայկական խոհանոցին նվիրված փառատոնը քաղաքայի զբոսաշրջային այն փառատոներից է, որը ներկայացնում է մայրաքաղաքի  գաստրոնոմիկ ներուժը: Թե մեր համաքաղաքացիները և թե քաղաքի հյուրերը փառատոնի շրջանակում հնարավորություն են ունենում տեղում ծանոթանալու ինչպես հայկական խոհանոցի լավագույն ավանդույթներին, այնպես էլ մեր տոներին և մշակույթին»:

 «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը իր հերթին նշել է, որ փառատոնը կազմակերպվում է արդեն 10 տարի, սակայն վերջին 4 տարիների ընթացում, ինչ այն ընդգրկվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում, դարձել է ավելի հետաքրքիր և զանգվածային. «Համագործակցելով քաղաքապետարանի տուրիզմի բաժնի հետ՝ մենք հասել ենք նրան, որ ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում փառատոնով, ունենում են ավելի շատ մասնակիցներ: Հատուկ այս փառատոնի համար գալիս են Երևան: Տարեցտարի մեծանում է նաև ռեստորանների, հասարակական և մասնագիտական կազմակերպությունների ներգրավվածությունը, ինչը շատ ոգևորիչ է, քանի որ հայկական խոհանոցը շատ բազմաշերտ է և դեռ ամբողջովին չբացահայտված, այս փառատոնն էլ՝ դրա լավ առիթն ու հարթակն է ստեղծում: Մենք աշխարհին դեռ շատ ասելիք ունենք նաև հենց հայկական խոհանոցի միջոցով»:

Նախորդ տարվանից փառատոնի շրջանակում անց է կացվում նաև խոհարարական մրցույթ (անցած տարի ստեղծվել էր «Երևան» աղցանը), իսկ այս տարի մասնակից խոհարարները պետք է պատրաստեին նոր ուտեստ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Փառատոնի ժյուրին, որի կազմում էին Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը, «Երևան Ռեստո» կայքի հիմնադիր Հարութ Կիրակոսյանը ներկայացված 12 ուտեստներից լավագույնը ճանաչեցին «Vinograd wine» ռեստոբարի ներկայացրած ուտեստը:

Փառատոնի շրջանակում, ավանդույթի համաձայն, այցելուների շրջանում անցկացվում է նաև հարցում, որի արդյունքում որոշվում են այդ տարվա «Ամենագեղեցիկ», «Ամենահամեղ» և «Ամենահյուրընկալ» տաղավարները: «Համով հոտով Երևան» 4-րդ փառատոնի  «Ամենագեղեցիկ ձևավորված» տաղավար ճանաչվեց «Հին տուն» ռեստորանի տաղավարը, «Ամենահամեղ» տաղավար անվանակարգում այցելուների համակրանքը տրվեց «Dragon Garden» ռեստորանին, իսկ «Ամենահյուրընկալ» տաղավար, ըստ այցելուների, ճանաչվեց թիվ 9 արհեստագործական ուսումնարանի տաղավարը, ուր ներակայացվում էր Վարդավառի տոնը:

Փառատոնի ողջ ընթացքը ուղեկցվել է հայկական ազգային երգ ու պարով, ելույթ են ունեցել «Կարին», «Սասուն», «Տարոնցիներ» պարային համույթները, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մի շարք ազգային համույթներ: Փառատոնի ավարտին բոլոր մասնակից ընկերություններն ու կամավորներն արժանացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերին:

Հիշեցնենք, որ «Համով հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը կազմակերպվում է արդեն 4 տարին Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular