ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրում դպրոցի տնօրեն է կալանավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 10-ին կալանավորվել է Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

«Դպրոցի տնօրենի նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։ Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները հիմք են հանդիսացել նշված դպրոցի տնօրենին նույն հանցագործությունների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- նշեց դատախազը՝ փաստելով, թե, բացի այդ, քննությամբ պարզվեց նաև, որ գործով ներգրավված մեղադրյալ անձը՝ դպրոցի տնօրենը, խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը, որը դրսևորվել է քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելով։

«Այս պահին չեմ ցանկանում նշել, թե ինչ խոչընդոտի մասին Է խոսքը: Ի դեպ, ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։ Շարադրված, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հանգամանքներ, մասնավորապես նաև պետությանը պատճառված վնասը հաշվի առնելով՝ իմ կողմից նախաքննություն իրականացնող քննիչին և տվյալ քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին հանձնարարվել է միջնորդություն ներկայացնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նշված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը, քննելով միջնորդությունը, որոշում է կայացրել այն բավարարելու մասին», -հավելեց Շիրակի դատախազը։

Արմենուհի Մխոյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular