ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն անգամ համոզվում եմ, որ հեղափոխությունը դեռ չի մտել ԵՊՀ, բայց մտնելու է. Դավիթ Պետրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն անգամ ես համոզվում եմ, որ հեղափոխությունը դեռ չի մտել ԵՊՀ, բայց ոչինչ չկասկածեք, մտնելու է: Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։ 

Նա մասնավորապես գրել է.

«Խոսքս մի քանի մասի կբաժանեմ: 

1. Ցավոք սրտի մենք դեռ չենք կարողանում տարբերել ինստիտուտի քննադատությունը, ինստիտուտի ֆունկցիոնալ գործունեության քննադատությունից: Այսինքն, եթե քննադատվում է ինչ- որ կառույցի աշխատանքը, դա չի նշանակում, որ քննադատվում է կառույցը: Սա ուղղակի աբսուրդ է: Այն մարդիկ, ովքեր ասում են՝ մի վարկաբեկեք ԵՊՀ-ն, խնդիրներ ունեն սա հասկանալու հետ: Սա ուղղակի էժան մանիպուլյացիա է, որի հետեւում թաքնված է նեղ սեփական շահերի պաշտպանումը կամ խեղաթյուրված արժեհամակարգը: 

2. Մյուսը կապված է դասախոսների հետ: Սիրելի դասախոսներ, ուսանողները առանց ձեր օգնության չեն կարող խոսել ձեր խնդիրների մասին, եթե դուք չեք ուզում դուրս գալ կոմֆորտ զոնայից ու սպասում եք հարմար պահի, որ միանաք, ապա դա այդպես չի լինում:

Ազնիվ եղեք Ձեր ու Ձեր ուսանողներ հանդեպ: Այն, ինչ որ սովորեցնում եք, փորձեք նաեւ կիրառել, հակառակ դեպքում մենք ԵՊՀ-ում առաջընթաց չենք ունենա: Խնդրում եմ՝ մի քիչ կամք դրսեւորեք ու հիշեք, որ հեղափոխության ժամանակ շատերս էինք կանգնած վտանգի առաջ աշխատանք կորցնելու կամ նեղություն քաշելու, բայց փակ համակարգերում մենք այլ տարբերակ չունենք: Կամ երբ քննադատում եք Ձեր ուսանողներին ԵՊՀ-ն «վարկաբեկելու» համար, մի հատ հիշեք, թե քանի անգամ եք քննադատել նախկին իշխանություններին կամ ԵՊՀ վարչակազմին ԵՊՀ-ն այս օրին հասցնելու համար: Ամեն դեպքում, մենք փորձում ենք Ձեզ հասկանալ: 

3. Մյուսը կապված է դեկանատների հետ: Ուղղակի հերիք է ասել՝ մեզ «վերեւից» են ասել, որ մենք սենց անենք, մենք մեղավոր չենք: Լավ հասկացանք, բայց դուք կարող է մի օր հասկանաք, որ էդ վերեւինը Աստծո կողմից ուղարկված չի ու կարելի ա իրան դեմ գնալ, հերի՞ք չէ հնազանդ-հնազանդ կատարողի դերում լինել: Եթե այդպես լինի, ոչ մեկ էլ մեղավոր չի, ինչ լինում ա, թող լինի: Դուք աշխատում եք, ոչ թե «վերեւների» այլ ուսանողների ու երկրի համար»:

Հիշեցնենք, որ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը հանդես է գալիս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում աուդիտ անցկացնելու եւ այլ պահանջներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular