ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործություններով հարուցվել է 31 քրեական գործ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ. առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:

Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է թվով 31 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 19-ով կամ գրեթե 160 տոկոսով:

Քրեական գործերից 23-ը հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից,  1 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից, 1 գործ անջատվել է այլ քրեական գործից:

Նշված քրեական գործերով 7 անձի նկատմամբ (համայնքի 3 ղեկավար, ՊՈԱԿ-ի 1 տնօրեն, դպրոցի 1 տնօրեն, դպրոցի 1  փոխտնօրեն և այլն), հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ:

Հարուցված քրեական գործերով ձերբակալվել են երկու պաշտոնատար անձինք (համայնքի ղեկավարներ), ում նկատմամբ հետագայում, պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնելուց հետո, վարույթն իրականացնող քննիչները արգելանքից ազատելու մասին որոշումներ են կայացրել:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, գյուղատնտեսության, տեղական ինքնակառավարման, բանկային համակարգի գործունեության, տրանսպորտային, սոցիալական ապահովության ոլորտներում:

Վերոգրյալից բացի, պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով  Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել  են 10-ից ավել ուսումնասիրություններ: Արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են նախազգուշացումներ` ՀՀ պետական բյուջե վերականգնելով իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասները:

Ընդհանուր առմամբ 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել  ընդհանուր 22.779.904 ՀՀ դրամ գումար:

Վերոգրյալից բացի, Շիրակի մարզի դատախազության կողմից քաղաքացիների և կազմակերպությունների կողմից պետության պատճառված գույքային վնասը վերականգնելու համար դատարաններ են ներկայացվել 3 հայցադիմում` ընդհանուր 12.191.740  ՀՀ դրամ գումար բռնագանձնելու պահանջով: Դրանցով քննությունն  ընթացքի մեջ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular