ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ լուր Կառավարության ԲՀԿ-ական նախարարից սոցիալապես խոցելի խավի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ կառավարության ծրագիրն արդեն ընդունված է ԱԺ-ի կողմից, և այժմ հասարակությունը լուրջ սպասումների մեջ է։ Իսկ դա ունի իր հիմնավոր պատճառները, քանի որ գործող Կառավարությունը կազմված է ԲՀԿ, ՀՅԴ և ԵԼՔ կուսակցությունների անդամներից, իսկական գործի նվիրյալ կադրերից, որոնք իրենց գերծունեության առաջին իսկ օրերին հասցրեցին իրենց դրսևորել ոչ միայն որպես ոլորտի գիտակներ, այլ նաև պատրաստակամություն հայտնեցին լրացնել իրենցից առաջ եղածների բոլոր բացթողումներն ու կիսատ արված գործերը, ընդ որում, որևէ կերպ չկաշկանդվելով իրենց կոսակցական պատկանելությամբ։

 

Օրինակ, ԲՀԿ անդամ, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ սկսելու է ոլորտային ստուգումների շարք և որ առաջինը ստուգելու է հենց Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները։ Նույնը հայտարարեց նաև ԱԻՆ նախարար, Հրաչյա Ռոստոմյանը, որ ստուգումները սկսելու է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից, մի բան, որ դեռ չլսված իրողություն է ՀՀ քաղաքական կյանքում, երբ կուսակցության առաջնորդը կուսակցության քվոտայով նշանակված նախարարներին հանուն արդարության հորդորում է սկսել իրենից։Մինչդեռ կուսակցական պատկանելությունը միշտ օգտագործվել է ոչ թե ստուգումների, այլ, հակառակը, արտոնություններ շնորհելու համար։

Բայց սա դեռ ամենը չէ․ ԲՀԿ նախարար Արթուր Գրիգորյանի առաջարկով նաև Կառավարությունը բանակցություններ է սկսելու էլեկտրոէներգիայի սակագինը անապահով ընտանիքների համար առայժմ 10 դրամով էժանացնելու համար, ու սա այն պայմաններում, երբ Մեծամորի ատոմակայանը ներկայումս չի գործում։ Այսպիսով շնորհիվ ԲՀԿ-ական նախարարի հասարակության խոցելի խավերը մոտ ապագայում կունենան կոմունալ բեռի զգալի թեթևացում։

Մյուս ԲՀԿ-ական նախարարները և մարզպետները նույնպես լծված են իրենց գործին և կատարում են այն ամենայն պատասխանատվությամբ և նվիրումով, ինչը բնականաբար Գագիկ Ծառուկյանի վաստակն է, քանի որ կադրերի ընտրությամբ զբաղվել է անձամբ Ծառուկյանը։

Այսպիսով Հայաստանում սկսել է նոր ժամանակաշրջան, ինչի արդյունքները մեր հասրակությունը, շնորհիվ վերոնշյալ գործիչների, տեսնելու է մոտ ապագայում։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular