ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում շրջանառության մեջ է դրվել ՀՀ քաղաքացիների հայկական վարորդական իրավունքը ճանաչելու նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները կճանաչվեն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև հայտնեց, որ խնդրի մասին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այժմ զբաղվում է այդ հարցով, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծն ընդունվի Պետական դումայի կողմից և Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքները ճանաչվեն: «Հարյուրավոր նամակներ եմ ստանում Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ  քաղաքացիներից, ովքեր այնտեղ արտագնա աշխատանքի մեջ են, ովքեր հայկական վարորդական իրավունքով տաքսի ծառայություններում կամ այլ ոլորտներում են աշխատում, որովհետև հունիսի 1-ից ըստ Ռուսաստանի նոր օրենքի` հայկական վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներն այլևս չեն կարող պայմանագրով Ռուսաստանում աշխատել: Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր խորհրդարանը նոր էր ձևավորվել, աշխատանքային այցով բարեկամական խմբի կազմում եղանք Ռուսաստանում` ես, Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը: Մենք հանդիպումներ ունեցանք Դումայում, ես անձամբ խնդիրը բարձրացրել եմ, այն ժամանակ մեզ մոտ ստացվեց և մեկ տարով հետաձգվեց օրենքի ընդունումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Մարուքյանը:

 

Նա նշեց, որ վերջերս կրկին սկսել են նամակներ ստանալ, որովհետև արդեն այս տարվա հունիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտել: «Այնուհետև ես դիմեցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առ այն, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն Ռուսաստանը պարտավոր է ճանաչել Հայաստանի ծառայությունները, աշխատուժը և դրա շրջանակում չի կարող չճանաչել մեր վարորդական իրավունքը: Դրանից հետո ես ստացել եմ պատասխան նամակը, որում մեզ ասում են, որ ԵԱՏՄ պայմանագիրը ճանաչում է կրթական փաստաթղթերը, բայց վարորդական իրավունքը կրթական փաստաթուղթ չէ, ուստի չեն ճանաչում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված պատասխան նամակում ասել են, որ դա երկկողմ հարաբերությունների խնդիր է և հենց երկկողմ հարաբերությունների լույսի ներքո պետք է երկու պետությունների միջև լուծում ստանա:

«Նաև մեզ տեղեկացրել են, որ արդեն իսկ կա օրենքի նախագիծ, որով հարցը պետք է լուծվի, և Հայաստանում տրված վարորդական իրավունքը ճանաչվելու է Ռուսաստանում: Սակայն օրենքի նախագիծը հիմա ՌԴ-ում շրջանառության մեջ է դրված պետական հաստատություններում: Խորհրդարանական հարթակում մենք ինչ կարողացել՝ արել ենք, հիմա հարցը կառավարությունների մակարդակում է քննարկվում: Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, Արարատ Միրզոյանը և մեր մյուս փոխվարչապետներից մեկը  նույնպես այս հարցով զբաղվում են»,- եզրափակեց Մարուքյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular