ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախը պոլիգոն ու կոնֆլիկտ չէ, նախ հասարակություն է ու պետություն». Հայկ Խանումյան. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուքը հանրային լայն հնչեղություն ստացավ, տեղի ունեցան նաև բողոքի ակցիաներ, հնչեցին նաև մի շարք պաշտոնյաների հրաժարականների պահանջներ: Զուգահեռ հորդորեցին, որ տեղի ունեցածին պետք չէ քաղաքական ենթատեքստ տալ: Այդուհանդերձ, Արցախում հրաժարականների շարք սկսվեց` հրաժարականի դիմում ներկայացրեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը, նրա տեղակալը: 

 

Արցախում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ «Փաստ»–ը զրուցեց Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ, ով գնահատելով իրավիճակը` նախ նշեց. «Արցախում տեղի ունեցողը կապված է իրողությունների փոփոխությամբ: Հասարակությունը զգալիորեն հասունացել է, իսկ էլիտան` քաղաքական որոշում կայացնողները, հետ են մնում: Նման պարագայում, երբ ժողովրդի և էլիտայի միջև տարբերություն է առաջանում, սովորաբար կամ փոփոխություններ են լինում այդ էլիտայի մեջ, կամ փոփոխություններ` սա այդ դեպքերից մեկն է: Կարծում եմ`կար նաև հայաստանյան թավշյա հեղափոխության մթնոլորտի ազդեցությունը. Արցախում տարիներ շարունակ կուտակված խնդիրներ կային, որոնք ոչ մի ձևով դուրս չէին գալիս: Դրանք դուրս չէին գալիս նաև լրատվամիջոցների ու բաց հասարակության ինստիտուտների միջոցով: Այդ պատճառով էլ խնդիրները կուտակվել էին, իսկ հիմա հնարավորություն է ստեղծվել, որ հասարակությունը բաց ու ազատ խոսի: Այդ խնդիրները կամաց–կամաց սկսում են մի փոքր կայծից բռնկվել, ունենալ հետևանքներ ու արդյունքներ»:

Դիտարկմանը, թե այս ամենից զատ, միգուցե իշխանության ներսում կան գործընթացներ, որոնք տեսանելի չե՞ն, Հայկ Խանումյանն արձագանքեց. «Իհարկե: Փակ հասարակություններում միշտ էլ այդպես է լինում իշխանության համար պայքարը: Այսինքն` ժողովուրդը չի տեսնում քաղաքական գործընթացները: Սովորաբար դրանք տեղի են ունենում փակ կաբինետներում: Հետո նաև ներկուլիսային ինտրիգներ, և, բնականաբար, տեղի են ունենում գործողություններ, որոնց մասին հասարակությունն իմանում ու զարմանում է: Շատերը, իհարկե, զարմանում են, բայց դրանք նաև իշխանության փակ լինելու հետևանքն են, որովհետև իշխանությունը, բացառությամբ մի քանի ձևերի, մեծամասամբ խուսափում է բաց աշխատելուց»:

Իսկ դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, կան կարծիքներ, որ պետք չէ Արցախում տեղի ունեցածը կապել հայաստանյան իրադարձությունների հետ, պատգամավորն ընդգծեց. «Կապել պետք չէ, բայց այն, որ հայաստանյան իրադարձությունների մթնոլորտի ազդեցությամբ է եղել, դա հստակ է: Եթե Հայաստանում նման իրադարձություններ տեղի չունենային, և համակարգը գերկենտրոնացված մնար, ապա մեզ մոտ նման երևույթն անհնար էր: Փակ հասարակություն էր, որը բացվել էր երևանյան իրադարձությունների ազդեցությամբ կամ այդ իրադարձությունների ֆոնին»:

 

Հարցին, թե տեսնո՞ւմ եք նախադրյալներ իրադարձությունների շարունակականության առումով, մեր զրուցակիցը պատասխանեց, որ, այո՛, տեսնում է:

«Նախադրյալներ, իհարկե, կան: Ամենամեծ նախադրյալը մեկ անձի իշխանության վերարտադրության համար Սահմանադրության  փոփոխությունն է: Սա ամենախոշոր նախադրյալն է նման միջոցառումների շարունակական լինելու հնարավորության և հավանականության համար»,–ասաց Հ. Խանումյանը: 

Պատգամավորից հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի այն դիրքորոշումների մասին, թե Արցախի պարագայում հարցերին պետք է զգույշ մոտենալ, քանի որ կա անվտանգության խնդիր:

«Ըստ իս` նման մոտեցումը սխալ է, որովհետև Արցախը կոնֆլիկտ չէ, Արցախը նախևառաջ հասարակություն է և պետություն: Այստեղ տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտել այդ համատեքստում: Եթե Արցախը միայն կոնֆլիկտ ենք դիտարկում և վախենում ենք այստեղ տարբեր ժողովրդավարական ու քաղաքական գործընթացներից, ապա Արցախում երբեք նորմալ հասարակություն և նորմալ երկիր չենք ունենալու, այլ ունենալու ենք ռազմական պոլիգոն: Կարծում եմ` իրավիճակը վերոնշյալ կերպ մեկնաբանողներն էլ են ցանկանում, որ Արցախը ոչ թե պոլիգոն, այլ ուժեղ պետություն դառնա ու ունենա զարգացած հասարակություն»,–ասաց մեր զրուցակիցը:

Հայկ Խանումյանը հայտնեց, որ այս պահին հասարակության տարբեր շերտերի ու իրենց կուսակցական կառույցների հետ խորհրդակցությունների փուլում են: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular