ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկայի միասնական քննությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանն ասաց, որ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը կմասնակցի 125 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը 542 դիմորդ: «Միասնական քննությունները կանցկացվեն մարզերում և Երևանում տեղեկայված 12 քննական կենտրոններում: Քննությունները կտևեն 3 ժամ»,-ասաց Պարսամյանը:

 

Նա նշեց, որ միասնական քննություների արդյունքների մասին դիմորդները կարող են տեղեկանալ քննությունը հանձնելուց հինգ օր հետո, դիմորդը հնարավորություն ունի նաև բողոքարկել արդյունքները: «Դիմորդը կարող է քննությունից անմիջապես հետո իր հետ վերցնել իր գրավորի պատճենը: Քննության ավարտից կես ժամ հետո ԳԹԿ կայքում տեղադրվում են ճիշտ պատասխանները և դիմորդը կարող է նախնական պատկերացում կազմել իր արդյունքի մասին»,-տեղեկացրեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը: Երևանում հունիսի 8-ին կգործի միայն մեկ քննական կենտրոն՝ տեղակայված Երևանի համար 190 դպրոցում:

Հաջորդ միասնական` 12-ամյա դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունը կանցկացվի հունիսի 12-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Հունիսի 15-ին կանցկացվի «Ֆիզիկա», հունիսի 19-ին «Օտար լեզու» առարկաներից միասնական քնություններ: «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը կկայանա հունիսի 22-ին, «Հայոց պատմության» և «Քիմիա» առարկաների քննությունները հունիսի 25-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը հունիսի 27-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular