ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ քաղաքացիներ, տեղյակ ենք, որ փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի նշանակումը սոցիալական ցանցերում և մամուլում որոշակի քննարկումների և մտահոգությունների առիթ է դարձել: Ուսումնասիրել ենք նաև մամուլի անդրադարձը Գեորգի Մուրադյանի կենսագրությանը, մասնավորապես՝ նրա ենթադրյալ առնչությանը թմրանյութերի մաքսանենգության հետ: Այս առիթով մենք մեր մտահոգությունն ենք հայտնում տեղեկատվության ոչ համակողմանիության կապակցությամբ: Հրապարակումներից որևէ մեկում մենք չենք տեսել այն փաստի արձանագրումը, որ Գեորգի Մուրադյանի նկատմամբ կայացված դատական վճիռը թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով չէ: Թեև Մուրադյանը 2007 թվականին հարուցված թմրանյութերի մաքսանենգության գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննության ընթացքում որևէ ապացույց չգտնելով՝ մեղադրանքի էությունը փոխվել է, և նրան առաջադրվել է ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանք: Եվ հենց այդ մեղադրանքով է մեղադրական կողմը ներկայացել դատարանում: Հինգ ամիս և տասն օր տևած կալանքից հետո Մուրադյանը ապօրինի ռազմամթերք պահելու մասով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 5 ամիս 10 օր ազատազրկման և ազատ արձակվել դատարանի դահլիճից: 2008 թվականին նա բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարանում և արդարացվել: Այս բոլոր փաստերն անտեսված են մամուլի առկա հրապարակումներում: Թեև մեր գրասենյակը և պարոն Մուրադյանը գիտակցում են, որ պաշտոնատար անձը, էթիկայի նորմերով պայմանավորված, առավել լայն հանդուրժողականություն պիտի ցուցաբերի քննադատություններին, սակայն, եթե հարցը դիտարկենք իրավական տեսանկյունից, կա ուժի մեջ մտած վճիռ, որով Մուրադյանն արդարացվել է: Իսկ եթե հարցը դիտենք իրավական հարթությունից դուրս, ապա առանցքային նշանակություն ունի հիշյալ գործի քննության ժամանակաշրջանը, երբ Հայաստանի դատաիրավական համակարգը հենված չի եղել արդարության սկզբունքի վրա: Գործի քննության մեջ տեղ գտած բազմաթիվ հակասությունների համատեքստում որևէ միանշանակ գնահատական օբյեկտիվ համարվել չի կարող: Փաստերի ոչ համակողմանի ներկայացումն ու ոչ պատշաճ վերլուծությունը օբյեկտիվորեն կարող էին և հանգեցրել են հանրային բացասական ընկալումների: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարել հանդես գալ այս հայտարարությամբ: Ինչ վերաբերում է Գեորգի Մուրադյանի` խորհրդականի պաշտոնում նշանակման նպատակահարմարությանը, նշենք, որ պարոն Մուրադյանը ունի համակարգի տարբեր օղակներում աշխատելու հարուստ փորձառություն, հիմնադրել է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և լուծել իր առջև դրված խնդիրները բազմազգ այդ տարածաշրջանում` արժանանալով բոլոր կողմերի վստահությանը, ունի բանակցային դրական որակներ, լավ է ճանաչում պետական կառավարման համակարգն իր կառուցվածքով և պատմությամբ, ուստի նրա խորհրդատվությունը անհրաժեշտ է նոր կառավարությանը որոշումների կայացման հարցում: Շնորհակալություն ենք հայտնում վստահության և մեր գործունեության նկատմամբ ցուցաբերած մանրակրկիտ ուշադրության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular