ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զլատոուստում հանդիսավորությամբ բացվեց հայկական խաչքար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զլատուստի քաղաքային խորհրդի ղեկավար Վյաչեսլավ Ժիլինի հրավերով Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում էին՝ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավոր Լուիզա Սարգսյանն ու Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, որոնք մասնակցեցին միջազգային կլոր սեղան քննարկմանն ու հայկական Խաչքարի բացման արարողությանը:

Բացման պաշտոնական արարողությունն ընթացավ հատուկ կարգի համաձայն՝ հոգևորականների կողմից անցկացվեց կրոնական ծիսակարգ և ներկաների համար կազմակերպվեց հայկական մշակութային միջոցառում:

Վահե Էնֆիաջյանն իր խոսքում առանձնակի կարևորեց Հայ-ռուսական բազմադարյա պատմական կապն ու վստահեցրեց, որ այն լինելու է շարունակական ի շահ մեր ժողովուրդների և պետությունների: Լուիզա Սարգսյանն իր հերթին խորհրդանշական համարեց Զլատոուստում Խաչքարի տեղադրելու փաստը, որը հանդիսանում է Ռուսական հոգևոր կենտրոններից մեկը և ունի հարուստ պատմություն: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը ընդգծեց.

«Հայերիս համար Խաչքարն ընկերության խորհուրդ ունի, այն կարծես հայրենիքի մի մասնիկը լինի: Խախքարը դա հավատքն է դրված քարի մեջ»:

 

Զլատուստի քաղաքային խորհրդի ղեկավարի Վյաչեսլավ Ժիլինի խոսքով՝ Խաքարը տեղադրում են սուրբ հողի վրա, և այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է Ռուս-հայկական հարաբերությունների բարձր մակարդակը: Միջոցառմանը ներկա ՌԴ այլ բարձրաստիճան քաղաքական և հասարակական գործիչները նույնպես կարևորեցին հենց Զլատոուստում Խաչքարի տեղադրման փաստը, որը խոսում է մեր երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների մասին:

Ի դեպ, Խաչքարը 2010թ.-ին ընգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular