ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինտերնետ: 2018թ հունիսի 6-ից Яндекс-ը Հայաստանում գործարկեց «Музыка» հավելվածը: Այժմ նաև հայաստանյան օգտատերերը կարող են լսել միլլիոնավոր երաժշտական կատարումներ և ստանալ անձնական երաժշտական խորհրդակցություն ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ համակարգչով:

Ավելին, iOS և Android համակարգերի հավելվածներում առանց ինտերնետի երաժշտություն լսելու համար հարկավոր է վճարովի բաժանորդագրվել:

Հավելվածը գործարկելուց առաջ ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Ընդ որում՝ Яндекс.Музыка-ի խմբագրությունը պատրաստել է հայկական երաժշտության մի քանի ձայնադարան: Օրինակ՝ «Դուդուկ՝ ծիրանենու հոգին» («Дудук — душа абрикосового дерева») և «Հայկական ռեպ» («Армянский рэп»): Այստեղ կարելի է գտնել Սևակ Խանաղյանի, Սերժ Թանկյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և այլ հայ հայտնիների բազմաթիվ կատարումներ: Ամեն օր գլխավոր էջին կհայտնվի Հայաստանում ամենատարածված երաժշտական կատարումների չարտը:

Яндекс.Музыка-ն օգնում է մարդկանց անընդհատ նոր բացահայտումներ անել: Ամեն օր ծրագիրը առաջարկում է անհատական և տվյալ օգտատիրոջը անծանոթ կատարումների ցանկ: Ինչքան ավելի շատ է մարդը լսում երաժշտություն, գնահատում այն իր լայքերով և դիզլայքերով՝ այդքան ավելի ճշտգրիտ է խորհրդակցող համակարգը հասկանում, թե ինչ նոր կատարում խորհուրդ տալ: Բացի այդ՝ ծրագիրը կարողանում է ընտրել երաժշտություն՝ ըստ տրամադրության և զբաղմունքի: Օրինակ՝ կարելի է միացնել հանգստացնող երգերի ձայնադարանը կամ գտնել վազքի համար համապատասխան երաժշտություն:

Բաժանորդ կարելի է դառնալ հենց հավելվածում: Բաժանորդագրության ամսական արժեքը մոտ 960 դրամ է, իսկ տարեկանը՝ մոտ 9660 դրամ: Արժեքը կախված է ձևակերպման պահին դոլլարի փոխարժեքից:

Նշենք, որ Яндекс.Музыка-ն Яндекс-ի կողմից Հայաստանում իրականացված առաջին ծրագիրը չէ: 2016 թվականի հուլիսից երկրում գործում է Яндекс.Такси-ն: 2017 թվականից Վանաձորում և Գյումրիում Яндекс.Такси-ի աջակցությամբ բացվել է ծրագրավորման Яндекс-ի դպրոցը, որտեղ ավագ դպրոցի աշակերտները անվճար ծրագրավորման դասընթացների են մասնակցում: Հայերեն է թարգմանվել նաև Яндекс.Карты-ի Ազգային քարտեզների ինտերֆեյսը:

 

===

Հայաստանում Яндекс.Музыка-ի համար օգտագործվող ինտերնետի տրաֆիկը Beeline-ի մի շարք բաժանորդների համար անվճար է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular