ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օ՜, տեսնում եք, ես չգիտեի». Մշակույթի նախարարը օպերայի տանիքի ալեհավաքները կհանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ունենք ժողովրդական արտիստներ, վաստակավոր արտիստներ, վերջին տարիներին այս երեւույթը ավելի շատ որպես շնորհակալություն հայտնելու ձեւ է եղել եւ մարդկանց մոտ վատ վերաբերմունք կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ն չափանիշներ նման կոչումներ տալու եւ ինչպես է կարգավորվելու այս հարցը հետագայում: Նախարարը նշեց, որ իր համար անընդունելի է այն մոտեցումը, որը նկարագրվեց պատգամավորի կողմից. «Ես բոլոր հարթակներում ասում եմ, որ նոր կառավարությունը չի ունենալու այդ մոտեցումը եւ անձնական կապերը չեն աշխատելու»:

Ալեն Սիմոնյանը բարձրացրեց նաեւ «Փակ շուկայի» հարցը՝ նշելով. «Փակ շուկայի» շենքը թեպետ պատմամշակութային արժեք ուներ, բայց այդուհանդերձ ավերվեց եւ թողնվեց, ժողովրդական լեզվով ասած՝ «ֆուտլյարը» եւ այդ օրվա թե՛ Մշակույթի նախարարությունը, թե՛ իշխանությունները որեւէ բան չկարողացան անել: Հինա նախատեսվում է այն, ինչ մնացել է շենքից, պահպանել, քանի որ վերականգնելու մասին խոսք չի կարող լինել»:

Լիլիթ Մակունցը նշեց, որ Մշակույթի նախարարությունը այսօր հայտարարություն կտարածի, որտեղ նշված է, որ այսուհետ նախարարությունը խստորեն հետեւելու է ցանկացած պատմամշակութային արժեք ներկայացնող շինության արտաքին տեսքի եւ այդ շենքի հետ կապված ցանկացած շինարարական գործողությանը:

Ալեն Սիմոնյանի հաջորդ հարցը վերաբերում էր Օպերայի շենքի գլխին ալեհավաքների առատությանը. «Նախորդ նախարարը ցանկանում էր, որ տանիքին ռեստորան լիներ, մինչդեռ տեղյակ եմ, որ նոր նախարարը բացասաբար է արտահայտվել այդ մտքի մասին: Բայց մի խնդիր կա. շենքը լուրջ արժեք լինելով՝ վրան անտենաներ են տնկած: Անգամ իշխանություններն ուզում էին տեսնել, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին քանի մարդ է հավաքվել, դռելով ծակում տեսախցիկ էին տեղադրում: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել եւ շենքը ազատել ավելորդ բաներից: Նաեւ վերեւի ժամացույցը կարեւոր է, եւ շատ կուզենայի, որ կրկին աշխատեր»,-ասաց նա:

Նախարար Մակունցը նշեց, որ ալեհավաքների եւ մյուս ավելորդությունների մասին կփորձի ավելի լավ տեղեկանալ եւ լուծում գտնել:

Նիստին ներկա Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Օպերայի շենքի սեփականատերը Մշակույթի նախարարությունն է, եւ նա միանշանակ իրավասություն ունի հանելու ալեհավաքները: «Օ՜, տեսնում եք, ես չգիտեի»,-արձագանքեց նախարարը եւ սիրով ընդունեց Արեյանի առաջարկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular