ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ֆրանսիայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում հունիսի 3-ին կայացավ համերգային երեկո` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Վալ-դը-Մարն շրջանի պատգամավոր, Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բաեկամական խմբի փոխնախագահ, Ալֆորվիլի նախկին քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Վալ-դը-Մարն դեպարտամենտի սենատոր Սոֆի Տայե-Պոլիան, Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, միջոցառման կազմակերպիչներ ՀՅԴ Միջազգային բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը և Ֆրանսիայի ՀՅԴ կուսակցության նախագահ Շարլ Փափազյանը:

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության նշանակալի պատմական դերակատարությանը հայ ժողովրդի վերածննդի և հայոց պետականության վերականգնման գործում: Անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը` խորհրդանշական համարելով Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի` Հանրապետության տոնի օրերին Հայաստան կատարած այցը:

Մայիսի 22-ից հունիսի 3-ը Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովում, Փարիզի 5-րդ շրջանի քաղաքապետարանում, Գրենոբլում, Վիեննում, Մարսելում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular