ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԻՆ-ը պլանային ստուգումներ է իրականացնում արտադրական վտանգավոր օբյեկտներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հասարակության ուշադրության կենտրոնում են հայտնվել հակահրդեհային ստուգումները, որոնք իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից: Slaq.am-ը ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ ընթացիկ ստուգումների և ստուգման ենթարկվող օբյեկտների վերաբերյալ:

-Մեկ տասնյակից ավել մարդկանց կյանք խլած Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հրդեհը, կարծես, ազդակ էր նաև մեր Արտակարգ իրավիճակների նախարարության համար՝ ուժեղացնելու հակահրդեհային ստուգումները, այս պահի դրությամբ՝ ի՞նչ ստուգումներ են իրականացվել և հանրային նշանակության ո՞ր օբյեկտներում:

-2018թ.-ի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը իրականացրել է մոտ 70 ստուգում և 336 հրդեհատեխնիկական հետազոտություն հանրային նշանակության տարբեր օբյեկտներում՝ առևտրի կենտրոններում, սննդի կետերում, ժամանցի վայրերում, ինչպես նաև պլանային ստուգումներ և հետազոտություններ են իրականցվել և իրականացվում արտադրական վտանգավոր օբյեկտներում:

-Հիմնականում ի՞նչ թերություններ են հայտնաբերվել, և ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվելու:

-Ստուգումների և հետազոտությունների ընթացքում արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվների որոշակի խախտումներ, որոնք հիմնականում վերաբերում են հրդեհաշիջմանը, արտաքին և ներքին ջրամատակարարման համակարգերին, հրդեհաշիջման սկզբնական միջոցներին, էլեկտրատնտեսությանը, տարհանման ուղիներին առնչվող հարցերին: Հայտնաբերված թերությունների վերաբերյալ յուրաքանչյուր տնտեսվարողին տրվում է համապատասխան կարգադրագիր և խելամիտ ժամկետ, կախված թերության բարդությունից, դրանք վերացնելու համար: Կարգադրագրում նշված ժամկետից հետո կրկին իրականացվում է ստուգում և, եթե թերությունները շտկված չեն լինում՝ կախված խախտման մասշտաբից տվյալ տնտեսվարողը տուգանվում է:

-Պաշտոնյաներին պատկանող հանրային օբյեկտներում հրդեհատեխնիկական ստուգումներ իրականացրե՞լ եք:

-Պլանով նախատեսված բոլոր օբյեկտներում իրականացվում են և ստուգումները, և հետազոտությունները՝ անկախ անձնային պատկանելիությունից: Հրդեհատեխնիկական հետազոտություններ, ինչպես նաև՝ հակահրդեհային ուսումնավարժանքներ իրականացվել են «ՏաշիրԳրուպ», «ՍԱՍ-Գրուպ», «Ալեքս հոլդինգ», «Ալեքս տեքստիլ» ընկերություններին պատկանող խոշոր առևտրի կենտրոններում և հանրային սննդի օբյեկտներում:

-Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին պատկանող օբյեկտներում ստուգումներ իրականացվե՞լ են:

-Այդ օբյեկտները առաջիններից են եղել ստուգման համար նախատեսված հանրային օբյեկտների ցուցակում: «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող մոտ երեք տասնյակ օբյեկտներում նույնպես իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ և ստուգումներ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, բոլոր օբյեկտներին հանձնվել են կատարման համար պարտադիր կարգադրագրեր, որոնցով սահմանվել են ժամկետներ` հայտնաբերված թերությունները վերացնելու համար: Առաջարկված միջոցառումների որոշակի մասն արդեն իսկ կատարվել է: Մնացածը գտնվում է կատարման ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular