ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավթաշեն-Աշտարակի ճանապարհահատվածի հետ կապված բնակիչների բարձրացրած հարցերին լուծումներ կտրվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Դավթաշեն-Աշտարակ նոր կառուցվող ճանապարհահատվածի հետ կապված մի շարք բնակիչների կողմից հնչեցված մտահոգություններին լուծումներ առաջարկելու նպատակով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախաձեռնված հանդիպմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, մասնակցել են նաև Ասիական Զարգացման Բանկի և ՀՀ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները:
 
Օրեր առաջ այս հարցով բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ բարձրացված մտահոգությունների մասով Վահե Նիկոյանը նշել է, որ մասնավորապես Դավթաշեն 2-րդ փողոցից դեպի գլխավոր ճանապարհ ելքի և մուտքի համար կիրականացվեն նախագծային որոշակի փոփոխություններ, ինչը քննարկվել և համաձայնեցվել է նաև ճանապարհային ոստիկանության հետ:
 
Խոսելով տվյալ հատվածում հասարակական տրանսպորտի աշխատանքի հնարավորությունների մասին՝ տեղեկացվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մինչ շինարարական աշխատանքների ավարտը բնակիչների համար կապահովվի անվճար տրանսպորտ՝ մինչև մոտակա կանգառ:
 
Ճանապարհահատվածի շինարարությունից և հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացից հետո քաղաքապետարանը կքննարկի և երթուղային նոր ցանցում կներառի նաև տվյալ հատվածի տրանսպորտային լիարժեք սպասարկումը:
Անդրադառնալով նոր կառուցվող ճանապարհահատվածի՝ Իոսիֆյան փողոցից դեպի Հալաբյան փողոց մուտքին՝ առաջարկվել է նախագծային նոր լուծում, որի արդյունքում տվյալ օղակաձև հատվածում երթևեկությունը կկազմակերպվի լուսացուցային կարգավորմամբ: Նախագծանախահաշվային փոփոխություններից հետո նոր նախագիծը կներկայացվի կառավարման խորհրդին՝ պայմանանագրային համապատասխան փոփոխությունները հաստատելու համար:
 
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին նկատել են, որ առաջարկվող լուծումն ամենաքիչ կոնֆլիկտայինն է և քիչ ծախսատարը:
Հանդիպմանը մասնակից բնակիչներն էլ շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ արագ արձագանքի և բարձրացված խնդիրներին ընդունելի լուծումներ առաջարկելու համար:
 
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհի շինարարության ավարտի և շահագործման ժամկետների վերաբերյալ բնակիչների հարցին ի պատասխան՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ նախագծային փոփոխությունների հետ կապված սպասվում է տվյալ ճանապարհահատվածի շահագործման ժամկետի փոփոխություն: Միաժամանակ նշվել է, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular