ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի սահմանամերձ համայնքների զարգացման ծրագիր է նախաձեռնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, 2018 թ. հուլիսի 8-ին, Մոսկվայում տեղի կունենա ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված բիզնես-ֆորում: Այդ մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից:

«Ֆորումին հրավիրված են մասնակցելու Ռուսաստանում աշխատող, կայացած հայ ինչպես նաև ռուս գործարարներ:

Ֆորումի նպատակն է ապահովել հայ գործարարների ակտիվ մասնակցությունը համազգային անվտանգության ապահովման կարևորագույն առաջնահերթություններից մեկի` ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը:

Ֆորումն անց է կացվում Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ, Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, որոնք ի պաշտոնե հանդիսանում են նշված հարցում շահագրգիռ նախարարությունների փոխնախարարներ:

Սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու ՀՀ Օրենքի, Հայաստանի ներդրումային միջավայրի, ինչպես նաև ծագած այլ հարցերի մասին Ֆորումի մասնակիցներին համապարփակ տեղեկատվություն կտրվի միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կողմից:

Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում հայ գործարարներին ակտիվորեն մասնակցել ֆորումի աշխատանքներին: Բիզնես-ֆորումը կկայանա «Ազիմուտ Օլիմպիկ Մոսկվա» հյուրանոցի դահլիճում: Հասցեն` Օլիմպիական պողոտա 18/1 (Олимпийский проспект 18/1): Ֆորումի աշխատանքները կսկսվեն ժ. 11:00-ին»,- ասված է միության տարածած հաղորդագրությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular